Ինչու է Սերժ Սարգսյանը Գույքը Մնալու կալանքի տակ․․․ — ARUSHANYAN TV Ինչու է Սերժ Սարգսյանը Գույքը Մնալու կալանքի տակ․․․ — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ինչու է Սերժ Սարգսյանը Գույքը Մնալու կալանքի տակ․․․

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ մերժեց Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սարգսյանի, ինչպես նաև մյուս  մեղադրյալների գույքի վրա կալանք է դրել՝ հանցագործությամբ պատճառված վնասի չափով:

Ըստ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489 մլն 160 հազար ՀՀ դրամ: Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունը  պաշտպանները ներկայացրել են երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում: Հիշեցնենք, որ քրեական գործով ի սկզբանե մեղադրյալի կարգավիճակ է ունեցել հինգ անձ՝ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը: Գործի քննության ընթացքում Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը կորոնավիրուսից մահացել են:

Աղբյուր՝hetq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 173 - Today Page Visits: 1