Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «շատ վատ» է որակել Վլադիմիր Պուտինի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները:«Նա հաստատ չի ցանկանում բարելավել հարաբերությունները մեր երկրի հետ, և մենք կշարունակենք առաջնորդվել դրանով», – հավելել է Պեսկովը:Միևնույն ժամանակ, Պեսկովը չի հայտնել՝ արդյոք Պուտինը ինքը նախատեսում է
մեկնաբանել Բայդենի խոսքերը, թե ոչ։Հիշեցնենք, որ մարտի 17-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական պատասխան է տվել ABC News-ի լրագրողի այն հարցին՝ Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասպան համարում է, թե ոչ:Լրագրողը հարցրել է Բայդենին. «Դուք գիտեք Վլադիմիր Պուտինին: Կարծում եք ՝ նա մարդասպա՞ն է »:«Մմմ, հըմ, այո», – պատասխանել է
ԱՄՆ նախագահը:Բայդենը նաև ասել է, որ Պուտինը «կվճարի» ԱՄՆ նախորդ ընտրություններին խառնվելու համար: ABC News-ը նշում է, որ Բայդենը հստակ չի նշել, թե ինչպես պետք է Պուտինը «վճարի»: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը թույլ է տվել հետագա համագործակցություն Ռուսաստանի հետ տարբեր բնագավառներում ՝ բերելով ռուս-ամերիկյան զինաթափման պայմանագրի օրինակը, որը երկարաձգվեց հինգ տարով: