Վшզգեն Մшնпւկյшնը չի մшսնшկցելпւ արտшհերթին․ շшրժпւմը կլուծարվի՞….. — ARUSHANYAN TV Վшզգեն Մшնпւկյшնը չի մшսնшկցելпւ արտшհերթին․ շшրժпւմը կլուծարվի՞….. — ARUSHANYAN TV
  • Չրք. Ապր 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Վшզգեն Մшնпւկյшնը չի մшսնшկցելпւ արտшհերթին․ շшրժпւմը կլուծարվի՞…..

Ներքաղաքական կյանքում երկար սպասված «բարի լուրն ավետվեց» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմամբ․ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Խորհրդարանական ընդդիմության առաջնորդները՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու իրենց համաձայնության մասին

հանրությանը տեղեկացրեցին ֆեյսբուքյան գրառմամբ։ «Չեմ մասնակցելու այդ ընտրություններին։ Իմ կարծիքը դրանց մասին ես երկու օր առաջ իմ հայտարարության մեջ գրել եմ, ավել բան հիմա չեմ կարող ասել»,- այս մասին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հրաժարվելով մեկնաբանել նաև Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը

այս հարցի վերաբերյալ․ «Ես ուրիշների որոշումների մասին չեմ խոսում, իմ որոշման մասին հարցրեցիք, պատասխանեցի, շնորհակալություն»,- եզրափակեց Մանուկյանը։«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն էլ նշեց, որ իրենց կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ «Ասել ենք, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը,

եթե որոշի անցկացնել արտահերթ ընտրություններ, ապա այո՛, մենք մասնակցելու ենք, հետևաբար՝ մասնակցելու ենք»։ Խոսելով Գագիկ Ծառուկյանի՝ վարչապետի հետ ունեցած հանդիպման ու կայացրած որոշման մասին, Բաբայանն ասաց․ «ԲՀԿ-ն «Հայրենիքի փրկության շարժման» առանձին անդամ կուսակցություն է, ինչպես նաև մենք։ Բազմիցս ասել ենք, որ «Հայրենիքի փրկության

շարժումը» դաշինք չէ, այսինքն՝ ընտրությունների ժամանակ դաշինքով չենք մասնակցելու, բոլոր կուսակցություններն ինքնուրույն են մասնակցելու կամ փոքր դաշինքներով, հետևաբար այդտեղ խնդրահարույց ոչինչ չեմ տեսնում։ Իմ բազմաթիվ հարցազրույցներում ես ասել եմ, որ մենք ընտրության գնալու ենք առանձին՝ առանց «Հայրենիքի փրկության շարժման»։ Այս

շարժումը այլ խնդիր լուծող շարժում է, և միայն քաղաքական շարժում չէր և այդ շարժման կազմում ընդգրկված կուսակցությունները, եթե նայեք նրանց անցած ճանապարհը, իրար հետ լուրջ հակադրություններ ունեն»,- ասաց Բաբայանը։ Հարցին՝ հիմա երբ հստակ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, շարժման հետագա անելիքները որո՞նք են լինելու,

հնարավո՞ր է այն լուծարվի, Բաբայանն ասաց․ «Չեմ կարող այդպիսի տեղեկություն տալ, որովհետև այդպիսի քննարկում չի եղել խորհրդում, երբ կլինի, շարժման անունից համապատասխան հայտարարությունը կլինի»։ Իսկ ՀՅԴ-ի անդամների հետ չհաջողվեց կապ հաստատել՝ հարցի վերաբերյալ նրանց դիրքորոշումը ևս իմանալու համար։

աղբյուրը

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 79 - Today Page Visits: 1