Ինչպես է Արտահայտվել Սեյգո Տոնոյանը․․․․կոպիտ գրառում — ARUSHANYAN TV Ինչպես է Արտահայտվել Սեյգո Տոնոյանը․․․․կոպիտ գրառում — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ինչպես է Արտահայտվել Սեյգո Տոնոյանը․․․․կոպիտ գրառում

Սերգո Տոնոյանը գրում է. Ստյոպա Սաֆարյանը
չգիտի, որ -1999-ին էլ, 2016-ին էլ Լևոնը կոչ արեց համախմբվել իշխանությունների շուրջ, քանի որ
վտանգն արտաքին  էր, իսկ այժմ Հայաստանին սպառնացող վտանգը ներսում է ու էդ վտանգի անունը Նիկոլ                   Փաշինյան է,

չգիտի, որ -Լևոնի համար միտքն է կարևոր, ոչ թե այն արտահայտող անձը, ում կոնկրետ այս դեպքում սատկացրել ա հիմնովին անցած չորս ամիսների ընթացքում, չգիտի, որ -5000 մատաղ սերնդին կոտ որելը բացառապես անձնական փառքի համար ներելու բան չէ (Նիկոլը դրա խոստովանական ցուցմունքը տվել է դեռ նոյեմբերին՝ ասելով․ ես կարող էի էնպես անել, որ չլիներ պատերազմ, սակայն ինձ կհամարեիք դավաճան)։ Ընդհանրապես նման հարցադրում դնելն արդեն մարդու հոգեկերտվածքի մասին է խոսում։ չգիտի, որ իր կեցվածքով, փաստորեն, որպես մի հավելյալ ուսապարկ Նիկոլի նման թքած ունի 5000 զո հի ու երկրի գլխին բերված աղե տի վրա, ավելին, ինքը՝ Նիկոլին պաշտպանելով, դեմ չէ նոր աղե տների,

չգիտի, որ -Վազգեն Մանուկյանի ամենաջերմեռանդ պաշտպանը եղել է Նիկոլ Փաշինյանը, ով պետության անունից ներողություն խնդրեց 1996թվականին պետական հեղաշրջման փորձի պարագլուխ Վազգեն Մանուկյանից, չգիտի, որ -Նիկոլ Փաշինյանը
ժողովրդավարությունը ծամոն սարքած, ավիրեց ժողովրդավարության բոլոր նորմերը՝ սկսած իր արարքների համար քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պարտադիր ինստիտուտից, չգիտի, որ -Տեր-Պետրոսյանը երբեք չի բանակցել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափի շրջանակներում,

չգիտի, որ -Տեր-Պետրոսյանի համար կուսակցություն, նվազագույն շեմ հասկացությունները զրո նշանակություն ունեն, եթե կշեռքի նժարին պետությունն է չգիտի՝ պատերազմի ընթացքում Տեր-Պետրոսյանի արածները, քանի որ իրեն ստատուս գրելու համար աշխատավարձ տվող Նիկոլ Փաշինյանը ինչպես հրապարակավ, ենթադրում եմ նաև մասնավոր զրույցներում, ստել է այդ մասին
Հիմա կհարցնեք՝ եթե Ստյոպա Սաֆարյանն այսքան բանը չգիտի, ու՞մ ինչին է պետք։ Նիկոլին հաստատ պետք է, որովհետև այս տեսակն իր աշխատավարձի ու կոմֆորտի համար հայրենիքն արդեն ուրացել է, կուրանա ամեն հնարավոր այլ բան։

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 64 - Today Page Visits: 1