Կարող եմ հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը. Սերժ Սարգսյան — ARUSHANYAN TV Կարող եմ հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը. Սերժ Սարգսյան — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Կարող եմ հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը. Սերժ Սարգսյան

«Այս երեք տարիների ընթացքում մենք կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցինք, շարքերը բյուրաղացան, այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ, պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար»,- Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված աջակիցներին ուղղված խոսքում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծեց՝ քաղաքական խրամատը չի լքելու. «Ես քաղաքական խրամատը չեմ լքելու: Ես խրամատ լքող չեմ, և իմ անցած կյանքով  ես ապացուցել եմ: Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել»:

Ս. Սարգսյանը նշեց, որ Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է:

«Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ»,- ասաց ՀՀԿ նախագահը:

Նա շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին սատարման, այստեղ գտնվելու համար, խնդրեց չսպասեն մինչև դատական նիստի ավարտը, քանի որ յուրաքանչյուրը և հատկապես այս իրավիճակում, ունի բազմաթիվ այլ գործեր:

«Ուզում եմ միասին բոլորս գոչենք՝ կեցցե Հայաստանը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Դատարանի բակում մի քանի անգամ հնչեց՝ կեցցե Հայաստանը:

Հավաքված քաղաքացիները պարբերաբար վանկարկում էին՝ «նախագահ», «նախագահ»:

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 142 - Today Page Visits: 1