Բոլոր նրանք, ովքեր համարում են Արցախի կարգավիճակը լուծված է, պետք է հասկանան՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան — ARUSHANYAN TV Բոլոր նրանք, ովքեր համարում են Արցախի կարգավիճակը լուծված է, պետք է հասկանան՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Բոլոր նրանք, ովքեր համարում են Արցախի կարգավիճակը լուծված է, պետք է հասկանան՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան

«Երկու տարի առաջ կարվեց մի քրեական գործ, որի շրջանակներում ինձ մի անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան»,- Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված աջակիցներին ուղղված խոսքում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի հենց այստեղ ասել է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

«Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին: Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել: Բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, այս ապօրինությունները: Այս ապօրինությունները ոչ միայն իմ նկատմամբ էին, կային շատ ճչացող ապօրինություններ:

Այս հետապնդումները 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը:

Մենք շարունակելու ենք մեր պայքարը և հիմա ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել հետևյալը, որ մեր զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան: Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահը նաև ուղերձ հղեց՝ ուղերձ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի Արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի համար. «Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է, լինեն նրանք Հայաստանի ներսում, թե Հայաստանի դուրս, պետք է հասկանան՝ Արցախը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ցավոք սրտի, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը: Կապիտուլյանտները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության, մեր քաղաքացիների բարեկացության մակարդակների բարձրացման գործին: Այլ ճանապարհ չկա, այլընտրանք չկա»:

ԳՈՎԱԶԴ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 212 - Today Page Visits: 1