Նախարարի փոխանցմամբ՝ AstraZeneca Հայաստանը դեռ չունի, այս պահին պատվաստումն իրականցվում է միայն Sputnik V-ով — ARUSHANYAN TV Նախարարի փոխանցմամբ՝ AstraZeneca Հայաստանը դեռ չունի, այս պահին պատվաստումն իրականցվում է միայն Sputnik V-ով — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Նախարարի փոխանցմամբ՝ AstraZeneca Հայաստանը դեռ չունի, այս պահին պատվաստումն իրականցվում է միայն Sputnik V-ով

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում արդեն սկսվել են և մի շարք բուժկենտրոնների աշխատողներ արդեն պատվաստվել են, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Թե քանի մարդ է արդեն պատվաստվել, նախարարը դժվարացավ նշել։ Նա տեղեկացրեց, որ AstraZeneca-ի պատվաստանյութ Հայաստանը դեռ չունի և որ այս պահին պատվաստումն իրականցվում է միայն Sputnik V-ով։

«Մշտադիտարկում ենք անում և կապի մեջ ենք այն անձանց հետ, ովքեր որ պատվաստվել են, հետպատվաստումային հսկողություն է իրականացվում, և մենք որևէ արտառոց դեպք՝ սուր կողմնակի երևույթ չենք գրանցել», — ասաց նախարարը՝ նշելով, որ բանակցություններն այլ պատվաստանյութեր ձեռք բերելու համար ևս շարունակվում են․ — «Մենք բանակցություններ են վարում նաև AstraZeneca-ի հետ և շարունակելու ենք վարել և մեր որոշումները կայացնելու ենք մասնագիտական միջազգային կառույցների եզրակացությունների վրա։ AstraZeneca-ով պատվաստումներն ամբողջ աշխարհով ընթանում եմ, որոշ երկրներում, որոշ խմբաքանակներ կասեցվել են։ Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք ամբողջ լրահոսին և մեր մասնագիտական խորհուրդը կապի մեջ է Առողջապահական համաշխարհային կազմակերպության հետ»։

Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներ միառժամանակ սառեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրած վակցինայի կիրառումը, քանի որ գրանցվել են կողմնակի բացասական ազդեցության դեպքեր: Տարբեր երկրներում AstraZeneca-ի պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ առանձին դեպքերում նկատվել են արյունահոսություն, տրոմբոցիտների քանակի պակաս և արյան մակարդում:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, որի գործառույթն է Եվրոպական միության տարածքում արտոնել դեղորայքի կիրառումը, հայտարարել է, որ եվրոպական 3 տասնյակ պետություններում AstraZeneca-ի վակցինա է ստացել մոտ 5 միլիոն մարդ, և միայն 30 դեպքում է արյան մակարդում գրանցվել, ինչը վիճակագրության տեսակետից չնչին ցուցանիշ է: Գործակալությունը կոչ է արել վստահել AstraZeneca-ի վակցինային։

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 157 - Today Page Visits: 1