Բայդենի զանգը մեզ համար կարևոր չէ. Էրդողանի մամուլի քարտուղար — ARUSHANYAN TV Բայդենի զանգը մեզ համար կարևոր չէ. Էրդողանի մամուլի քարտուղար — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Բայդենի զանգը մեզ համար կարևոր չէ. Էրդողանի մամուլի քարտուղար

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե պաշտոնական Անկարան չի անհանգստանում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինչև հիմա հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ` հայտնում է ermenihaber-ը։

«Մենք այնպիսի վիճակում չենք, որ մտահոգվենq ու անհանգստանանք, թե ինչու մինչ այժմ Բայդենը չի զանգահարել։ Գուցե մի քիչ կտրուկ լինեմ, բայց այս իրավիճակը ինձ հիշեցնում է թերարժեքության բարդույթը, որն ունեին ԱՄՆ նախկին ղեկավարները։ Բարաք Օբամայի օրոք Վաշինգտոնը սկսեց աջակցել սիրիական քրդական խմբավորումներին, որոնք Թուրքիան անվանում են ահաբեկչական, Դոնալդ Թրամփն էլ «պատժամիջոցներ սահմանեց CAATSA-ի համար իր ճանապարհին հայտնված S-400-ի պատճառով»,- ասել է Քալընը և հավելել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները միշտ էլ ունեցել են վայրիվերումներ, և հիմա էլ բացառություն չէ։ Քալընը նաև հիշեցրել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերից, որոնց վերաբերյալ գործարքը թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ է առաջացրել։

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 162 - Today Page Visits: 1