Դիմելпւ վերջնшժшմկետն шյսօր է..шմսшկшն կшրпղ եք ստшնալ 212 309 դրամ… — ARUSHANYAN TV Դիմելпւ վերջնшժшմկետն шյսօր է..шմսшկшն կшրпղ եք ստшնալ 212 309 դրամ… — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Դիմելпւ վերջնшժшմկետն шյսօր է..шմսшկшն կшրпղ եք ստшնալ 212 309 դրամ…

Արդարադատության նախարարությունը տարածել է հայտարարություն՝ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար․ Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության ընդհանուր բաժնի գլխավոր փաստաթղթավար (ծածկագիր՝ 12-33.6-Մ2-3) Իրականացնում է Նախարարությանը հասցեագրված փաստաթղթերի գրանցման, էլեկտրոնային համակարգ մուտքագրման և փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները. իրականացնում է 2008

թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված փաստաթղթավարության աշխատանքները. իրականացնում է փաստաթղթերը՝ ըստ տեսակների տարանջատելու, Նախարարության ելից փաստաթղթերի ըստ պատկանելության առաքման աշխատանքները. Նախարարությունում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով հսկողություն է իրականացնում Կառավարության, վարչապետի որոշումներում

առկա հանձնարարականների, նախարարական կոմիտեների և վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների և այլ պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումների արդյունքում տրված հանձնարարականների, վարչապետի և վարչապետի հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի փոխանցած հանձնարարականների սահմանված ժամկետներում կատարման նկատմամբ. համակարգի միջոցով իրականացնում է պետական մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված գրությունների, դիմումների և

բողոքների պատասխանների համար սահմանված ժամկետների մշտադիտարկում․ իրականացնում է հաշվառված կառավարչի և նրա սպասարկման տարածքի վերաբերյալ տվյալների մուտքագրման աշխատանքները՝ հատուկ համակարգչային ծրագրում. իրականացնում է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանից ստացված կառավարչի թեկնածություն ներկայացնելու մասին պահանջագրի տվյալների մուտքագրման աշխատանքները՝ հատուկ համակարգչային ծրագիր՝ թղթային ևMulberry համակարգով. յուրաքանչյուր կառավարչից որևէ սնանկության գործով

որպես կառավարիչ կամ ժամանակավոր կառավարիչ իր նշանակման կամ լիազորությունների դադարեցման վերաբերյալ համապատասխան գրություն ստանալուց հետո համակարգչային ծրագրում նշում է կատարում կառավարչի վարույթում առկա գործերի ավելացման կամ նվազեցման վերաբերյալ․ սնանկության կառավարչի ընտրության վերաբերյալ վիճակահանության արդյունքների հիման վրա իրականացնում է արձանագրության

նախապատրաստման աշխատանքները․ ամփոփում է յուրաքանչյուր օրվա ընթացքում ստացված պահանջագրերի և վիճակահանության արդյունքները: Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝ Բարձրագույն կրթություն. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաղթղթավարության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ։ ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն

հավելվածի. պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում: Աշխատավարձի չափը՝ 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ: Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝ Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ «18» մարտի 2021 թ. Աշխատանքի վայրը,

հեռախոսահարմարը՝ ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8: Էլ. փոստ՝ hr1@moj.am: Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն: Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝ 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից. 3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը. 4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը

սահմանված կարգով հանված կամ մարված չէ. 5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։ Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ դիմում’ համապատասխան ձևաչափով, Ինքնակենսագրական, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը

հավաստող փաստաթղթերի’ դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին, արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող

ժամանակավոր՝զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք, մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի, անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները: ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝ անձամբ կամ էլեկտրոնային եղանակով՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանա…

աղբյուր

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 214 - Today Page Visits: 1