Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հուշարձանների վրայից ջնջել բոլոր հայկական գրությունները: Այս մասին Twitter-ում հայտնել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։ «Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգել ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը։ Ալիեւի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով»,-գրել է Բալայանը։
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 180 - Today Page Visits: 1