Երևшնի քшղшքшպետшրшնում… «Արի դпւս, հլը». քшշքշпւկ… — ARUSHANYAN TV Երևшնի քшղшքшպետшրшնում… «Արի դпւս, հլը». քшշքշпւկ… — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Երևшնի քшղшքшպետшրшնում… «Արի դпւս, հլը». քшշքշпւկ…

«Նիկոլ Փաշինյանը բոլորիս խաբել է, ասաց՝ առանց ժողովրդի կարծիքի չեմ գնա պայմանավորվածության, գիշերով գնաց պայմանավորվեց, կարող ա՞ ես եմ հայրենիքս տվել ուրիշին»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը: «Ո՞նց կարելի է ապրել մի ընտանիքում, որտեղ հայրը դավաճանել է իր երեխաներին և ընտանիքի անդամներին…. Ի՞նչ լավ բան է արել, որ պաշտպանում եք, ի՞նչ տեղ ունի պաշտպանելու»,-հավելեց նա: Տեղից արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը. «Ձեր իդիոտը (նկատի ունի Վազգեն Մանուկյանին-խմբ) պաշտպանելու տեղ ունի՞, որ առաջադրել եք վարչապետի թեկնածու, հանել եք մեյդան, քաղաքական դիակին»: Արմեն Ներսիսյանն էլ շարունակեց. «Իմ ճակատը պարզ է, ես հանգիստ եմ քնում, մնում է դուք ձեր երեխաներին պատասխան տաք ձեր արած սխալների համար»: Տեղից ինչ-որ մեկը բան ասաց, որից հետո Արմեն Ներսիսյանը իջավ ամբոնից՝ շարժվելով դահլիճի կողմ: Ավագանու անդամները սկսեցին բղավել իրար վրա, քաշքշոց սկսվեց:

Տեսանյութ Ստորև

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 135 - Today Page Visits: 1