Արա Բաղդասարյանից Մինչև Սամվել Դարբինյան․ Ռոբերտ Քոչարյանի «ՀԵՏՔԸ» — ARUSHANYAN TV Արա Բաղդասարյանից Մինչև Սամվել Դարբինյան․ Ռոբերտ Քոչարյանի «ՀԵՏՔԸ» — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Արա Բաղդասարյանից Մինչև Սամվել Դարբինյան․ Ռոբերտ Քոչարյանի «ՀԵՏՔԸ»

Նախօրեին համացանցում մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Կիրսան Իլյումժինովը, գրեցին, որ լիբանանահայ Մարալ Նաջարյանի վերադարձի հարցում կարեւոր դերակատարում է ունեցել Անդորրայում Հայաստանի նախկին պատվո հյուպատոս Արա Բաղդասարյանը։ Ըստ որոշ աղբյուրների, Բաղդասարյանը կապեր ունի չեչենական շրջանակներում, որոնք էլ նպաստել են Մարալի հանձնմանը։ Արա Բաղդասարյանի մասին գրառումներ անողներից ոմանք հիշել էին նաեւ 2019 թվականի սեպտեմբերին նրա խայտառակ

ազատումը հյուպատոսի պաշտոնից։ Ըստ այն ժամանակ տարածված վարկածի՝ ազատման պատճառը նրա լուսանկարի հրապարակումն էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդ լուսանկարի հրապարակումից հետո նրան զանգահարել էին ՀՀ ԱԳՆ-ից և հայտնել, որ «ազատված է զբաղեցրած պաշտոնից՝ իր քաղաքական դիրքորոշման պատճառով»։ Ճիշտ է, հետո ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Բաղդասարյանն ազատվել է  ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու կապակցությամբ», սակայն քանի որ չհասկացվեց, թե պատվո հյուպատոսի կողմից պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելը որն է, առաջին տեղեկատվությունն

ավելի արժանահավատ դարձավ։ Մանավանդ եթե հիշենք, որ դա այն շրջանն էր, երբ բուռն թափով ընթանում էր Մարտի 1-ի գործով դատաքննությունը եւ Քոչարյանին մեկ կալանավորում էին, մեկ ազատ արձակում, իսկ վարչապետ Փաշինյանը չէր թաքցնում իր վերաբերմունքն այդ գործի ու Քոչարյանի անձի նկատմամբ։ Եւ չնայած 2020 թվականի հունիսին Քոչարյանն ազատ արձակվեց, բայց Մարտի 1-ի դատաքննությունը շարունակվում է եւ նրա հանդեպ իշխանությունների վերաբերմունքն էլ չի փոխվել։ Օրերս էլ հրապարակումներ եղան այն մասին, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի նկատմամբ են քրեական գործերը

թարմացրել։ Լավատեղյակ աղբյուրը մեզ պատմեց, որ այստեղ էլ է շոշափվում Ռոբերտ Քոչարյանի «հետքը»։ Վաղուց, դեռ 2018-ին հարուցված այս գործերը թարմացնելու համար ազդակ է ծառայել այն, որ Դարբինյանը վերջերս այցելել է Ռոբերտ Քոչարյանին։ Դրանից անմիջապես հետո գործը վերաբացել են։ Սա, իհարկե, անապացուցելի է, բայց երբ քնած գործն արթնանում է, ուրեմն կա ինչ որ կողմնակի գործոն։ Տվյալ դեպքում դա կարող է լինել Քոչարյանի հետ կապերը թարմացնելը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ,

որ առջեւում ընտրություններ են եւ ձայների որոշակի քանակ տնօրինող մարդկանց պահվածքն այս շրջանում շատ կարեւոր է։ Իսկ Սամվել Դարբինյանը վանաձորյան ընտրազանգվածի վրա դեռ որոշակի ազդեցություն է պահպանել եւ կարող է այդ ձայներն ուղղորդել իր ուզած անձի կամ կուսակցության օգտին։ Ռ․Քոչարյանն էլ, հայտնի է, արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին եւ նրանց հանդիպումը կարող է նաեւ նախընտրական փուլում համագործակցություն նշանակել, ինչի դեմն իշխանությունը փորձում է այս գլխից առնել։

ԱՂԲՅՈՒՐ՝ hraparak.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 134 - Today Page Visits: 1