Երբ Նիկոլ Փաշինյանն առավոտյան արթնանում է, նա այլևս բան չունի…Էդմոն Մարուքյան — ARUSHANYAN TV
  • Вт. Дек 1st, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Երբ Նիկոլ Փաշինյանն առավոտյան արթնանում է, նա այլևս բան չունի…Էդմոն Մարուքյան

Авг 22, 2020

«Նիկոլ Փաշինյանն, իմ կարծիքով, իր առաքելությունն ավարտել է։ Նա իր գործն արել է, ու մենք ասել ենք՝ դու արել ես մի բան, որի համար քո անունն արդեն գրվել է Հայոց պատմության մեջ։ Նրա նախաձեռնությունն ու առաքելությունն է եղել գլխավորել շարժում, որը տապալել է նախկին ռեժիմը»,- այսպիսի համոզմունք է հայտնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կուսակցության BrightTalk օնլայն հաղորդման ժամանակ։

«Դրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն առավոտյան արթնանում է, նա այլևս բան չունի, այսինքն՝ տնտեսության մասնագետ չէ, պետական կառավարման մասնագետ չէ։ Ակնկալել, որ նա տնտեսությունը ոտքի է հանելու, միջազգային հարաբերություններում Հայաստանի խնդիրները լուծելու է՝ սխալ ակնկալիք է։ Նիկոլ Փաշինյանը մի գործ է արել, որով ամեն ինչ ասվել է։ Դրանից հետո նա պետք է ինչ-որ ձև գտներ և ներգրավեր մարդկանց, ովքեր ոչ թե քանդարարներ են, այլ նրանց, ովքեր կառուցողներ են»,-ասել է Մարուքյանը։

Նյութի աղբյաուր՝  Asekose.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 113 - Today Page Visits: 2

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *