Նիկпլենց հերթшկшն վшտ, ես կшսեի` շшտ վшտ բեմшդրվшծ «թшտրпնը». Տիգրան Վարդանյան — ARUSHANYAN TV Նիկпլենց հերթшկшն վшտ, ես կшսեի` շшտ վшտ բեմшդրվшծ «թшտրпնը». Տիգրան Վարդանյան — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Նիկпլենց հերթшկшն վшտ, ես կшսեի` շшտ վшտ բեմшդրվшծ «թшտրпնը». Տիգրան Վարդանյան

Նիկոլենց հերթական վատ, ես կասեի` շատ վատ բեմադրված «թատրոնը». Տիգրան Վարդանյան
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլենց հերթական վատ, ես կասեի` շատ վատ բեմադրված «թատրոնը»: Բոլորդ էլ գիտեք, որ համացանցում լայն տարածում էր գտել մի տեսանյութ, որտեղ` հերթական անգամ

ապացուցվում էր այն, որ մեր սահմանապահ զինվորներն ու կամավորականները անտերության են մատնված: Դուք շատ լավ գիտեք, որ դա իրականությունն է և առաջին անգամը չէ, որ դա փաստավորված հրապարակվում է: Ի՞նչ են անում նիկոլենք և իրենց ենթակայության տակ գտնվող Աբազյանի ԱԱԾ-ն: Գիշերվա կեսին` տեսանյութում խոսող

անձին, ով դիրքի ավագն է կամ հրամանատարը, կանչում են ԱԱԾ և ամենայն հավանականությամբ վախեցում կամ էլ սպառնում, որ կդատեն, եթե վերջինս չհերքի այդ ամենը, իսկ թե ինչպե՞ս պետք է հերքման օպերացիան անեն դա ամենածիծաղելին է, որովհետև էս տգետների սցենար գրողը իրենցից էլ ավելի տգետ է:

Համացանցում սկսվում է տարածվել նոր տեսանյութ, որտեղ տղաները նախ հերքում են, իսկ հետո ասում, որ այդ ամենը արել են լրիվ այլ նպատակներով: Հերքման տեսանյութում մի քաղաքացի ներկայանում է, որպես` Բայազետ ջոկատի հրամանատար և սկսում խոսել, թե բա ես էդ դիրքում եմ, ամեն ինչ կա, ամեն ինչ ուրիշ ձև ա ևն ևն: Էս քիչ չէ,

մի բան էլ իրեն դիմում են «մեր գեներալ» ախպեր: Ես, երևի թե կհավատայի էս կլոունադային, եթե չպարզվեր, որ էդ «գեներալը» կապիտուլյանտի թիմակիցն է (կից հրապարակում եմ տվյալ անձի նկարները): Չտրվեք սրանց էժանագին շոուներին: Սրանց վերջը մոտ է. սկսել են խրխռալ: Թե բա «գեներալ ախպեր»: Գերագույն կապիտուլյանտին, բունկեռի Էռատոյին և գրադի հրթիռների տակ մնացած Պաբլոյին ավելացավ նաև «գեներալ ախպերը»»:

Տեսանյութը ստորև

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 179 - Today Page Visits: 1