Ադրբեջшնի նшխшգшհ Իլհшմ Ալիևը հшյտшրшրпւթյпւն է տшրшծել — ARUSHANYAN TV Ադրբեջшնի նшխшգшհ Իլհшմ Ալիևը հшյտшրшրпւթյпւն է տшրшծել — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ադրբեջшնի նшխшգшհ Իլհшմ Ալիևը հшյտшրшրпւթյпւն է տшրшծել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է և պետք է առաջ նայել, հաղորդում է РИА Новости-ն: «Այժմ հակամարտությունն անցյալում է, և մենք

պետք է դեպի ապագա նայենք։ Այսօր մենք ձեզ հետ միասին քննարկել ենք մեր տեսակետներն այն մասին, թե ինչպես պետք է կառուցել ապագան: Ես կարծում եմ, որ պատերազմից հետո վերջին 4 ամիսները ցույց են տալիս էջը փակելու և ապագայի վրա կենտրոնանալու՝ 2 կողմերի ձգտումը»,-ասել է Ալիևը։ «Մենք Հայաստանի հետ արդեն սկսել ենք

հաղորդակցությունների բացման շուրջ բանակցային գործընթացը։ Սա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մի մասն է։ Արդեն մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր մակարդակներում: Դա կարող է շրջադարձային լինել՝ պատերազմի էջն ամբողջությամբ փակելու համար։ Հաղորդակցությունների բացումը շահավետ

կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, կստեղծի նոր հնարավորություններ։ Ես բացահայտ ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»,-հայտարարել է նա։ Ալիևը, կիրակի ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի գլխավորած պատվիրակությանը։

Աղբյուր՝bavnews.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 253 - Today Page Visits: 1