Ես հпւյս пւնեմ, пր հшյ шզգը կկшրողшնա ներել իմ պետությանը՝ Իսրայելին, իր գործած հանցանքների համար. Իսրայելցի քաղաքագետ — ARUSHANYAN TV Ես հпւյս пւնեմ, пր հшյ шզգը կկшրողшնա ներել իմ պետությանը՝ Իսրայելին, իր գործած հանցանքների համար. Իսրայելցի քաղաքագետ — ARUSHANYAN TV
  • Չրք. Ապր 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ես հпւյս пւնեմ, пր հшյ шզգը կկшրողшնա ներել իմ պետությանը՝ Իսրայելին, իր գործած հանցանքների համար. Իսրայելցի քաղաքագետ

ArmDaily.am -ի զրուցակիցն է իսրայելցի քաղաքագետ Մեննի Կորսունսկին։

-Երեկ Իսրայելի կենտրոնական հեռուստաընկերության եթերում վերջին Արցախյան պատերազմի մասին դոկումենտալ ֆիլմ ցուցադրեցին։ Ինչի՞ մասին էր այն։

-Դոկումենտալ ֆիլմի անվանում էր՝ “המלחמה שלהם הנשק שלנו”, ինչը թարգմանաբար նշանակում է «Նրանց պատերազմը՝ մեր զենքը»։ Այս ֆիլմը ցույց տվեց այն բոլոր արհավիրքները, որոնց միջով անցել են պատերազմը տեսած մարդիկ։ Քանի որ լրագրողը իսրայելցի էր,առանցքում Իսրայելի՝ զենքի մատակարար լինելու քննարկումն էր։ Ֆիլմը գրեթե ամբողջությամբ նկարահանվել է Արցախում՝ Հադրութ, Դադիվանք, Շուշի,Ստեփանակերտ։ Լրագրող Իտայ Էնգելը պատմեց հակամարտության պատմությունը, բացի այդ ցուցադրվեցին կադրեր, թե ադրբեջանցիներն ինչպես են սպանում հորը և որդուն։ Ինչպես արդեն նշեցի՝ առանցքում իսրայելական զինատեսակների մատակարարումն էր, որը չէր դադարել նույնիսկ պատերազմի ընթացքում։ Իտայ ԷՆգելը հասկացրեց, որ զինամթերքը, որ մատակարարում է Իսրայելը, օգտագործվում է նաև խաղաղ բնակչության դեմ, ինչը հակասում է իսրայելական ռազմական դոկտրինի բոլոր կանոններին։ Ռեպորտաժի վերջում հարցում էր ուղարկվել Իսրայելի Պաշտպանության նախարարություն, թե ինչու է Իսրայելը նորագույն զինտեխնիկա մատակարարում մի երկիր, որը հակամարտության կողմ է հանդիսանում, բացի այդ հարցադրում էր կատարվել, թե ինչու է այդ մատակարարումը հակասում արտերկիր զինտեխնիկայի մատակարարման կանոններին։ Բնականաբար ոչ մի պատասխան էլ չստացանք, եթե չհաշվենք մի երկու կցկտուր բառերը, որոնք որևէ իմաստ չէին արտահայտում։

-Քանի որ խոսքը կենտրոնական հեռուստաալիքի մասին է, բնականաբար լայն քննարկումների առիթ դարձավ։ Որոշ մասը գրում էր, որ հակամարտության միայն մի կողմն է ցույց տրվել, մյուս մասը քննադատում էր երկրի քաղաքականությունները և իհարկե կային նաև պրոադրբեջանական մեկնաբանություն անողներ։

-Ինչպե՞ս կարող է այս ֆիլմն ազդեց միջին վիճակագրական իսրայելցու վրա, ի՞նչ կարող է փոխել ու ի՞նչ նպատակ է հետապնդում։ Ի վերջո, մի քիչ ուշացած չէ՞ այս ֆիլմը։
-Այն, որ ֆիլմը ցուցադրվել է կենտրոնական հեռուստաալիքով, շատ կարևոր է, բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է ֆիլմը միայն հիմա ցուցադրվում, այլ ոչ թե ավելի շուտ։Չնայած ես որոշակի ենթադրություններ ունեմ, թե ինչու, սակայն ես դրանք իմ մեջ կպահեմ։Ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք։Կարծում եմ, որ շատ կարևոր էր, որ Իսրայելում ապրող մարդիկ կարողացան տեսնել այն սարսափն ու ցավը, ինչը տիրում էր պատերազմի ժամանակ։

-Դուք որպես Իսրայելի քաղաքացի, ի՞նչ էիք զգում ֆիլմը դիտլու ժամանակ։
-Գիտեք, այնքան էլ հեշտ չէր, քանի որ ֆիլմի կադրերը ինձ մոտ արթնացրին այն էմոցիաները, որ ապրում էի պատերազմի ժամանակ։ Միայն թե այս անգամ երի ավելի ցավոտ էր, քան պատերազմի ընթացքում, երբ ես հույս ունեի, որ այն այլ արդյունքով կավարտվի։ Բացի ցավի զգացումը, ես նաև մեծ ամոթ եմ ապրում։ Միգուցե քաղաքագետի կողմից նման ձևակերպումները ոչ այնքան կոմպետենտ կարող են թվալ, բայց ես ուզում եմ չթաքցնել զգացմունքներս ու ասել ինչը որ կա։

-Շնորհակալ եմ նման հնարավորություն ընձեռնելու համար և օգտվելով առիթից կասեմ՝ ես հույս ունեմ, որ հայ ազգն իր մեջ բավականաչափ ուժ ու իմաստություն կգտնի ներել իմ պետությանը՝ իր գործած հանցանքների համար։

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 143 - Today Page Visits: 1