Пրոնք էին դիսբակտերիոզի ախտանշանները և բուժման ու կանխարգելման եղանակները․․․Ապրիր առողջ.․․․ — ARUSHANYAN TV Пրոնք էին դիսբակտերիոզի ախտանշանները և բուժման ու կանխարգելման եղանակները․․․Ապրիր առողջ.․․․ — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Пրոնք էին դիսբակտերիոզի ախտանշանները և բուժման ու կանխարգելման եղանակները․․․Ապրիր առողջ.․․․

ArmDaily.am-ը շարունակում է «Ապրիր առողջ» շարքը, որտեղ ներկայացնում ենք, թե ինչպես լինել առողջ, կանխել և բուժել տարբեր հիվանդություններ: Այս շաբաթ մենք անդրադարձել ենք դիսբակտերիոզին: Մարդկանց շրջանում ամենահաճախ օգտագործվող հիվանդության անվանումներից է դիսբակտորիոզը։ Վաղուց է արդեն հայտնի, որ աղիների դիսբակտերիոզ հիվանդությունը գոյություն չունի, ավելին, հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ նման ախտորոշում չկա։ Իսկ եթե չկա նման հիվանդություն, ապա նրան բուժման մասին խոսելն ավելորդ է։ Այնուամենայնիվ, դիսբակտերիոզը հնում սահմանում էին որպես աղիների միկրոֆլորայի քանակական և որակական կազմի դիսբալանս։ Եվ փորձում էին տարբեր բակտերիալ պրեպարատներով բալանսը կարգավորել։ Իրականում բակտերիալ բալանսը կարգավորվում է ինքնուրույն , նույնիսկ հակաբիոտիկների օգտագործումից հետո։ Աղիքն ինքնակարգավորվող համակարգ է։ Այլ խնդիր է բարակ աղիներում հավելյալ բակտերիալ աճի սինդրոմը, որը բերում է ավելորդ գազագոյացման աղիներում, փքվածության, և ենթարկվում է աղիքային անտիսպետիկներով բուժման։

Ինչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում դիսբակտերիոզի ժամանակ

1. Ակտիվորեն բազմանում են ախտածին բակտերիաները, քանի որ խանգարվում է նորմալ միկրոֆլորայի արտադրությունը:

2. Սննդարար նյութերը սկսում են վատ յուրացվել, ինչը հանգեցնում է նյութափոխանակության խանգարման:

3. Նվազում է վիտամինների սինթեզման ակտիվությունը, թուլանում է հակավիրուսային պաշտպանությունը և խանգարվում է օրգանիզմի ջերմակարգավորումը:

4. Ակտիվանում են տոքսիկ նյութերը, որոնք մեծ քանակությամբ արտադրվում են միկրոֆլորայի բալանսի խանգարման հետևանքով: Արդյունքում մեծանում է լյարդի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը:

Դիսբակտերիոզի առաջացման պատճառները

Դիսբակտերիոզը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, որոնց շարքին են դասվում.

1. հակաբիոտիկների ընդունումը

2. քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան,

3. սթրեսները,

4. էկոլոգիական վատ պայմանները,

5. արագ սննդի, կոնսերվանտներով հարուստ սննդամթերքի, ճարպոտ, ապխտած, մարինացված մթերքի, ինչպես նաև ալկոհոլային ըմպելիքների չարաշահումը,

6. հելմինտները,

7. կոլիտները, էնտերիտները, էնտերոկոլիտները և աղեստամոքսային համակարգի այլ քրոնիկական հիվանդությունները,

8. սուր աղիքային վարակները,

9. դեղամիջոցների ընդունումն առանց բժշկի վերահսկողության (այդ թվում նաև հորմոնալ դեղամիջոցների ընդունումը):

Դիսբակտերիոզի ախտանշանները

Դիսբակտերիոզի ախտանշանները ծանոթ են գրեթե բոլորին: Առավել հաճախ հանդիպող ախտանշանը աղեստամոքսային համակարգում նկատվող տհաճ զգացողություններն են (փորափքանք, փորլուծություն, փորկապություն, ցավոտ զգացողություններ որովայնի հատվածում և այլն): Հաճախ հիվանդներին անհանգստացնում են նաև հոգնածության զգացումը, անբացատրելի թուլությունը, բերանի խոռոչի տհաճ հոտը, որովայնից լսվող տարօրինակ ձայները: Բացի այդ, կարող է առաջանալ տարատեսակ մաշկային ցան:

Հարկ է նաև հիշել, որ դիսբակտերիոզի դեպքում սրվում են աղեստամոքսային համակարգի բոլոր քրոնիկական հիվանդությունները:

Հիվանդության ախտորոշումը

Դիսբակտերիոզի դեպքում բժիշկը նախ զննում է հիվանդի անամնեզը, այնուհետև անց է կացնում անհրաժեշտ բուժզննումը և նշանակում է համապատասխան լաբորատոր անալիզները: Բուժումը նշանակվում է միայն բուժզննման ու անալիզների արդյունքների վերլուծությունից և ախտորոշման հաստատումից հետո:

Դիսբակտերիոզի բուժումը

Դիսբակտերիոզի բուժման համար շատ կարևոր է հիվանդի սննդակարգը կարգավորելը: Հարկավոր է բացառել ցանկացած տապակած, մարինացրած, ապխտած ու կծու սնունդը, ինչպես նաև արագ սնունդը: Սովորաբար բուժումն իրականացվում է երեք փուլով.

· Առաջին փուլի ժամանակ հիվանդն ազատվում է հիմնական հիվանդության ախտանշաններից:

· Երկրորդ փուլը ենթադրում է աղիների նորմալ միկրոֆլորայի վերականգնում:

· Երրորդ փուլի ժամանակ կարգավորվում է մարսողությունն ու ակտիվացնում է աղիների աշխատանքը:

Դիսբակտերիոզի կանխարգելումը

1. Դիսբակտերիոզից խուսափելու համար հարկավոր է կարգի բերել սննդակարգն ու խուսափել վնասակար սննդամթերքից:

2. Հարկավոր է հետևել բժշկի բոլոր ցուցումներին և բուժել աղեստամոքսային համակարգի բոլոր պաթոլոգիաները:

3. Բացի այդ, դեղամիջոցները հարկավոր է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ և չգերազանցել նշանակված չափաբաժինը:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 56 - Today Page Visits: 1