Էջմիածնի մայրուղուն պաշտպանության նախարարության զրահատեխնիկա է տեղակայված։ Այդ ամենը ֆիքսել է hraparak.am -ի տեսախցիկը։ Ամենայն հավանականությամբ, դա կապված է առաջիկա օրերի զորավարժությունների հետ։ Նշենք, որ ՊՆ-ն հայտարարել է, որ մարտի 16-ից 20-ը Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում
անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համшզորային, զորшտեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։ Զորավարժություններին մասնակցելու է շուրջ 7500 զինծառայող։ Նշենք, որ Ադրբեջանի զինուժը ևս հայտարարել է զորավարժություններ անցկացնելու մասին։ Զորավարժությունները կմեկնարկեն մարտի 15-ին, կշարունակվեն 4 օր։
Մանրամասները՝ տեսանյութում
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 611 - Today Page Visits: 2