Արցախի նախագահը, գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը պահանջում են, որպեսզի ՊԲ հրամանատարը զորքերը դուրս բերի Կարմիր Շուկայից — ARUSHANYAN TV Արցախի նախագահը, գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը պահանջում են, որպեսզի ՊԲ հրամանատարը զորքերը դուրս բերի Կարմիր Շուկայից — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Արցախի նախագահը, գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը պահանջում են, որպեսզի ՊԲ հրամանատարը զորքերը դուրս բերի Կարմիր Շուկայից

Politik.am-ն  արդեն տեղեկացրելէինք, որ պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր Շուկա կոչվող համայնքով անցնող ճանապարհով ազատորեն գնացել են Շուշի քաղաք: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով այդ ճանապարհին անցակետեր է դրել և հայ զինվորականները ստուգում են ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին: Արզումանյանի այս քայլը խիստ դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին և Իլհամ Ալիևի բանագնացը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում պահանջել է պաշտոնանկ անել Միքայել Արզումանյանին:

Արցախի մեր աղբյուրների տեղեկացմամբ հենց այս պահին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին: Ճանապարհի հանձնումից կարճ ժամանակ անց Կարմիր Շուկան կհայաթափվի և տեղում կբնակեցվեն ադրբեջանցիներ:

Նյութի աղբյուր՝  http://politik.am/am/hratap-arcakhi-nakhagahy-general-muradovy-ev-hh-aats-nerkayacucichy-pahanjum-en-vorpeszi-pb-hramanatary-zorqery

 

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 160 - Today Page Visits: 1