Ալիևն ընդпւնել է, пր իր հшյրն Արցшխпւմ հшյերի դեմ իրшկшնшցնпւմ էր էթնիկ դուրս մղմшն քшղшքшկшնпւթյпւն — ARUSHANYAN TV Ալիևն ընդпւնել է, пր իր հшյրն Արցшխпւմ հшյերի դեմ իրшկшնшցնпւմ էր էթնիկ դուրս մղմшն քшղшքшկшնпւթյпւն — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ալիևն ընդпւնել է, пր իր հшյրն Արցшխпւմ հшյերի դեմ իրшկшնшցնпւմ էր էթնիկ դուրս մղմшն քшղшքшկшնпւթյпւն

Իլհամ Ալիևն օրերս ընդունել է, որ իր հայրն Արցախում հայերի դեմ իրականացնում էր էթնիկ դուրս մղման քաղաքականություն և որ իր պատկերացումը նույնպես հարցի «լուծման» մասին հիմնվում է միջազգային իրավական տեսանկյունից հենց այս հանցավոր մոտեցման վրա։ Այս մասին հայտնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի շրջանում (1969-1982 թթ․)

վերջինիս ջանքերի շնորհիվ և քաղաքականության արդյունքում, այդ թվում՝ Եվլախից, Աղդամից դեպի Խանքյանդի երկաթուղու
անցկացումով, Լեռնային Ղարաբաղում հիմնարկների ստեղծումով և այդ հիմնարկներում Ադրբեջանի տարբեր տեղերից մասնագետների գալով, այստեղ ազգային կազմը մեծապես փոխվեց հօգուտ ադրբեջանցի ժողովրդի։ Արդեն 1982 թ․-ին ադրբեջանցիները կազմում էին

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության 25 տոկոսը։ Եթե այն ժամանակ Հեյդար Ալիևը մնար Ադրբեջանում, հաջորդ 10 տարիների ընթացքում Լենային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ադրբեջանցիները մեծամասնություն կկազմեին և այսպիսով՝ այնտեղ երբեք որևէ հակամարտություն, առավել ևս՝ անջատողականություն, առաջ չէր կարող գալ, գլուխ չէր կարող բարձրացնել»,-ասել է Ալիևը։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 654 - Today Page Visits: 1