«Ռпւս բժիշկները չեն հшվшտшցել Փшշինյшնի шնձնшկшն բժշկի ներկшյшցրшծ փшստшթղթերին». Արшմ Գաբրիելյшնով — ARUSHANYAN TV «Ռпւս բժիշկները չեն հшվшտшցել Փшշինյшնի шնձնшկшն բժշկի ներկшյшցրшծ փшստшթղթերին». Արшմ Գաբրիելյшնով — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Ռпւս բժիշկները չեն հшվшտшցել Փшշինյшնի шնձնшկшն բժշկի ներկшյшցրшծ փшստшթղթերին». Արшմ Գաբրիելյшնով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է. «Սեմյոն Պեգով, հանում եմ գլխարկս… Փաշինյանի շրջապատի իմ աղբյուրները հաստատում են հատուկ չվերթով Երևան ժամանած ռուս բժիշկների մասին ինֆորմացիան: Ժամանել է բժիշկների 2 խումբ: Մեկն այժմ գտնվում է Փաշինյանի կեցավայրում, երկրորդը՝ Երևանի հյուրանոցներից մեկում: Երկրորդ խումբն արյուն է վերցնում Նիկոլ Փաշինյանի անձնական ինքնաթիռի օդաչուներից և նրա

ապարատի ևս 6 աշխատակիցներից, ովքեր Փաշինյանի հետ Մոսկվա են մեկնելու: Հիշեցնենք, որ @wargonzo նախագծի՝ ռուսական հատուկ ծառայություններում ունեցած աղբյուրների տվյալներով՝ մոսկովյան մասնագետները պետք է կարևորագույն բանակցությունների մասնակցելու համար Մոսկվա մեկնող հայ բարձրաստիճան պաշտոնյաներից արյուն վերցնեն՝ կորոնավիրուսի առկայության փորձաքննության ենթարկելու նպատակով: Դատելով այն բանից, թե այս գործընթացն ինչպիսի ուշադրության է արժանանում, խոսքը բարձր մակարդակով խորհրդակցությունների մասին է: Ըստ @wargonzo նախագծի՝ գործընթացը տեղի է ունենում

ռուսական հատուկ ծառայություններից մեկի վերահսկողության ներքո»: Քիչ անց մեդիամագնատն այլ մանրամասներ էլ է ներկայացրել: «Բժիշկներն արյուն են վերցրել Փաշինյանից ու նրան խստիվ հորդորել կատարելապես ինքնամեկուսանալ: Ռուս բժիշկները չեն հավատացել Փաշինյանի անձնական բժշկի ներկայացրած փաստաթղթերին, ըստ որոնց՝ Փաշինյանն ունի ընդդեմ կորոնավիրուսի հակամարմիններ: Նրանք իրենց թեստերն են անելու: Անալիզները ցույց կտան նաև, թե կա՞ն արդյոք Նիկոլի

մոտ այլևայլ շեղումներ: Այս խստագույն միջոցառումներն իրականացվում են այն պատճառով, որ Փաշինյանն առաջարկել է Ալիևի հետ բանակցություններն անցկացնել Մոսկվայում: Հստակ ինֆորմացիա այն մասին, թե ինչ է նա պատրաստ ստորագրել Մոսկվայում, չկա: Նա անկյուն է քշված, և կարծում եմ՝ իր փրկության համար կգնա ամեն ինչի: Սպասեք նոր ինֆորմացիայի»,- գրել է Արամ Գաբրիելյանովը:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 334 - Today Page Visits: 1