Ցшվդ տшնեմ, Ընկեր ջшն, չընկրկես, մենք միшսին կшնցենք… — ARUSHANYAN TV Ցшվդ տшնեմ, Ընկեր ջшն, չընկրկես, մենք միшսին կшնցենք… — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ցшվդ տшնեմ, Ընկեր ջшն, չընկրկես, մենք միшսին կшնցենք…

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
««Ցավդ տանեմ… էս խոսքերը երբևէ չեմ լսել ուրիշ ազգերի մոտ… որքան բան կա այս երկու բառի մեջ. որոշում կա, կարեկցանք, սրտացավություն, դիմացինի ցավն ու զրկանքը իր հետ տանելու ուժ ու կորով, ոգի կա էս երկու բառի մեջ…
Որոշումները մեր մենք ենք ընդունում, հանգամանքները կարող են երանգավորումներ տալ միայն, բայց որոշումը միևնույն է մերն է: Իրար ցավը տանող այս փոքրաթիվ ժողովուրդը ե՞րբ սովորեց իրար անհատակ ցավ տալ… ե՞րբ անեծքն ու նախանձն էնքան կրծեց սիրտը, որ կուրացրեց, անզգա սարքեց, ե՞րբ ցավից ցնցվող ծնողին ու որդեկորույս մորը, գերեվարվածի հորը էդքան թույն, մաղձ տալ սովորեց, փոխարենը ՑԱՎԸ ՏԱՆԵՐ…

Ե՞րբ «ով»- ից վերածվեցինք «ինչ»- ի…

ե՞րբ կամ ինչու…

Այ էդ արանքի պատճառահետևանքային կապն ենք միշտ կորցնում: Մեր բոլոր ցավերը միշտ կամրջված են գրեթե նույն սխալներով. տարիներ, դարեր, հազարամյակներ…Ցավը անսպառ, իսկ դարմանը մեր՝ ատելությունից կուրացած սրտում, էդտեղ ուրիշի ցավը ո՞նց տանես, երբ ինքդ էլ առողջ բջիջ չունես…
Լուսանկարը ուղիղ մի տարի առաջ՝ գարնան այս օրերին էր, երբ «Հավատքի ուժ»- ի անդրանիկ ցուցադրությունն էր: Երբ դեռ դեմք ու Պետականություն ունեինք, երբ Հայրենիք ու Սիրտ ունեինք, երբ չնայած բազում հոգսերին՝ անհոգությունն ու ծիծաղը մեզ դեռ ընկեր էին, երբ Լեռներին ծվարած արծվի թռիչքից էինք նայում աշխարհին, իսկ հիմա՝ գետնատարած ենք… Հավատք ունեինք:
Բայց վստահ եմ, որ մեր ցնցոտիավոր ու սպիներով պատված սրտերում մենք տեղ կգտնենք, թե՛ մի քիչ երջանկության ու թե՛ , մանավանդ, դիմացինի ցավը տանելու համար:
Ցավդ տանեմ, Ընկեր ջան, չընկրկես, մենք միասին կանցենք… »:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 160 - Today Page Visits: 1