Ձյան տեղումների և բքի պատճառով որոնողական աշխատանքներն այսօր դադարեցվել են — ARUSHANYAN TV Ձյան տեղումների և բքի պատճառով որոնողական աշխատանքներն այսօր դադարեցվել են — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ձյան տեղումների և բքի պատճառով որոնողական աշխատանքներն այսօր դադարեցվել են

Այսօր Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։

Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը փոխանցում է, որ նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը։

Երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

ԳՈՎԱԶԴ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 106 - Today Page Visits: 1