Փաշինյանը, Հայրապետյանի գործով կարող է դառնալ մեղադրյալ. Մանրամասներ — ARUSHANYAN TV Փաշինյանը, Հայրապետյանի գործով կարող է դառնալ մեղադրյալ. Մանրամասներ — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Փաշինյանը, Հայրապետյանի գործով կարող է դառնալ մեղադրյալ. Մանրամասներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից միջամտելու վերաբերյալ նախատեսվող քրեական գործով առնվազն հինգ դերակատար կա։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդականի եւ ՀԿԳ քննիչի վերաբերյալ սկանդալային տեսանյութին։

«Երեքի անունները կարող եմ ասել, մնացածները կապող օղակներն են. Նիկոլ Փաշինյան, Աննա Վարդապետյան, Արթուր Այվազյան, մնացածը կապող օղակներն են Քննչականի ղեկավար կազմից»,- նշեց Մակինյանը։

Փաստաբանը նշեց, որ կոնկրետ այն ՔՕ հոդվածներով, որոնցով որպես մեղադրյալ պետք է ներգրավվեն տվյալ անձինք, նախատեսվում է ազատազրման ձեւով ծանր պատիժներ. «Ես այն համոզմունքի կրողն եմ, որ պաշտոնանկությունները մեղքերը չեն մաքրում։ Ինձ համար էական չի պաշտոնանկ լինելը, պետք է քրեական գործ հարուցվի, որպես մեղադրյալ ներգրավվի, խափանման միջոց ընտրվի կալանավորումը, որովհետեւ այդպիսի բարձր պաշտոնը հաշվի առնելով համոզված եմ, որ մեծ է վտանգը, որ կխոչընդոտի նախաքննությանը»։

Մակինյանը համոզմունք հայտնեց, որ միջազգային իրավապաշտպան կառույցներն այս հարցազրույցը կդիտեն. «Ես դիմելու եմ նաեւ միջազգային իրավապաշտպան կառույցներին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանություններին։ Ես ցույց եմ տալու, թե քաղաքական իշխանությունն ինչպես է իրականացնում իր գործառույցները»։

Հարցին, իր կարծիքով, Ռուբեն Հայրապետյանի մասով ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դիմում այդպիսի քայլերի, Մակինյանն արձագանքեց. «Ուզում է ապօրինի քրեական հետապնդման ենթարկել, կալանքի վերցնել, հալածել։ Նիկոլ Փաշինյանն իր հարցերը լուծում է քրեական հետապնդումների միջոցով։ Դուք ճանաչո՞ւմ եք մի անձի, որ այսօրվա դրությամբ  հարուցված չէ։ Ինձ համար երկու օր առաջվանից Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես արդարադատությունը մահացավ»։

Ամրամ Մակինյանը շեշտեց, որ ինքը Ազգային անվտանգության ծառայությունից որեւէ ակնկալիք չունի. «ԱԱԾ-ն պետք է մեղադրի, պարտավոր է մեղադրել թե քննիչին, թե ում օգնականն ուզում է՝ լինի անձը։ Պետք է Փաշինյանն էլ այս գործով ներգրավվի»։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։

Նշեք, որ Դատախազությունն էլ փաստաբանի հաղորդումն ու կայքի հրապարակումն ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նյութեր նախապատրաստելու:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 101 - Today Page Visits: 1