Sputnik V-ի ձեռքբերման հարցով սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Սլովակիայի առողջապահության նախարարը — ARUSHANYAN TV Sputnik V-ի ձեռքբերման հարցով սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Սլովակիայի առողջապահության նախարարը — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Sputnik V-ի ձեռքբերման հարցով սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Սլովակիայի առողջապահության նախարարը

Ռուսաստանյան Sputnik V պատվաստանյութի ձեռքբերման հարցով ծագած սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Սլովակիայի առողջապահության նախարար Մարեկ Կրայչին։

Սլովակիայում ներքաղաքական իրավիճակը սրվել է, երբ վարչապետ Իգոր Մատովիչն առանց իշխող կոալիցիայի համաձայնությունը ստանալու Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքել Sputnik V ձեռք բերելու նպատակով։

Այս իրադարձությունը կոշտ արձագանք է հարուցել երկրում։ Նախագահ Զուզանա Չապուտովան անընդունելի է համարել ի հեճուկս Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կառավարության կամքի, առանց Եվրամիությունում դեղամիջոցի գրանցման ռուսական պատվաստանյութ գնելը։

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ձեռքբերման հարցով ներքաղաքական սկանդալ է ծագել նաև Սլովակիային սահմանակից Չեխիայում, որտեղ իշխանության մի մասը պնդում է, որ դեղամիջոցը պետք է ձեռք բերվի մինչև Եվրամիության կողմից հաստատվելը, մի մասն էլ անթույլատրելի է համարում ներկրումն առանց Բրյուսելի հավանության։

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 31 - Today Page Visits: 1