Մինչև հիմի ինչ սխшլ էլ шրшծ լինի նшխшգшհը, եթե шյս բшխտпրпշ պшհին ընդпւնի հիմնшվпրվшծ пրпշпւմ՝ բпլпր մնшցшծը ներվելпւ է. Լшրիսш Ալшվերդյшն — ARUSHANYAN TV Մինչև հիմի ինչ սխшլ էլ шրшծ լինի նшխшգшհը, եթե шյս բшխտпրпշ պшհին ընդпւնի հիմնшվпրվшծ пրпշпւմ՝ բпլпր մնшցшծը ներվելпւ է. Լшրիսш Ալшվերդյшն — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Մինչև հիմի ինչ սխшլ էլ шրшծ լինի նшխшգшհը, եթե шյս բшխտпրпշ պшհին ընդпւնի հիմնшվпրվшծ пրпշпւմ՝ բпլпր մնшցшծը ներվելпւ է. Լшրիսш Ալшվերդյшն

Ես կարծում եմ՝ նախագահը շարժվում է հետևյալ տրամաբանությամբ, քանի որ Օնիկ Գասպարյանը բողոքարկել է իր ազատման հրամանը Վարչական դատարանում, այդ առումով՝ սա տեսականորեն և գործնականում սառեցնում է այն հրամանը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանն ազատվում է պաշտոնից։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն

Սարգսյանի որոշմանը՝ չստորագրել Արտակ Դավթյանի ԳՇ պետի պաշտոնում վարչապետի ներկայացրած միջնորդությունը։ «Այսինքն, կարծում եմ, նախագահականի աշխատակազմը այդպես է մոտենում, որ չունենալով դեռ Վարչական դատարանի որոշումը, իսկ որոշումը կարող է լինել նաև այն, որ հրամանագիրը օրինական չէ, և Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԳՇ պետ։ Կարծում եմ՝ այստեղ Արտակ Դավթյանի նշանակման միջնորդությանը չստորագումը սրանով է բացատրվում։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան չդիմելուն՝ կարծում եմ,

այստեղ կա ինչ-որ բանավոր պայմանավորվածություն նախագահի և վարչապետի միջև, չի բացառվում, որ վարչապետն օգտվում է առայժմ հասարակության համար չբացահայտված փաստից, թե արդյո՞ք նախագահն հանդիսանում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, թե ոչ։ Ես այդ կասկածը կամ վարկածը ասելով՝ ուզում եմ դիմել նախագահականի աշխատակազմին՝ սա չպետք է լինի այն խոչընդոտը, որ հանկարծակի վարչապետի պաշտոնը

զբաղեցնող անձը բացահայտի, որ նախագահը իրավունք չուներ, կամ լեգիտիմ չէր ընտրվել։ Եթե վարչապետը այդ մասին հայտարարի՝ կստացվի, որ ինքը նույնպես լեգիտիմ վարչապետ չէ և բոլոր այն հրամանագրերը, որ ստորագրվել են այս տարիների ընթացքում, լեգիտիմ չեն։ Կստացվի, որ նոր իշխանությունները մտել են ոչ արժանապատիվ խաղի

մեջ ժողովրդի հետ։ Ես համոզված եմ, որ այս ճանապարհը փակ է վարչապետական թիմի համար։ Դրա համար ես հորդորում եմ նախագահական աշխատակազմին, որ նրանք հստակություն մտցնեն, ինչ էլ մինչև հիմա սխալ արած լինի նախագահը՝ եթե այս բախտորոշ պահին ընդունի ճիշտ իրավաբանորեն և քաղաքականապես հիմնավորված որոշում, բոլոր մնացածը ներվելու է»։ Դիտարկմանը, թե եթե անգամ նախագահը չստորագրի Արտակ Դավթյանի նշանակումը՝ արդյոք հրամանագիրը կրկին իրավունքի ուժով չի մտնելու ուժի մեջ և Դավթյանը ստանձնի ԳՇ պետի պաշտոնը՝ նա նշեց, որ դա կլինի Օնիկ Գասպարյանի իրավունքների ոտնահարում։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 106 - Today Page Visits: 1