Ալկոհոլային թունավորումից մահացածների թիվն ավելացել է — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 27th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ալկոհոլային թունավորումից մահացածների թիվն ավելացել է

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը մահվան ելքով:

Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն)), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում (ծանր վիճակում):

Աղբյուր՝ news.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 143 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *