Ռուսաստանը երբեք ավելի սարսափելի ընտրություն չի ունեցել. — ARUSHANYAN TV Ռուսաստանը երբեք ավելի սարսափելի ընտրություն չի ունեցել. — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ռուսաստանը երբեք ավելի սարսափելի ընտրություն չի ունեցել.

Մարտի 8-ին հայտնի է դարձել, որ «Եվրատեսիլ 2021» միջազգային մրցույթին Ռուսատանը կներկայացնի երգչուհի Manizha-ն։ Նա կկատարի անկախ կանանց մասին «Russian woman» երգը։ Այս ընտրությունը, սակայն, դուր չի եկել ոչ միայն հանդիսատեսին, այլեւ շատ արտիստների։ Մանիժային սկսել են հալածել ու մաղթել մրցույթում զբաղեցնել վերջին տեղը։

«Եվրատեսիլ 2021»-ն այսօր լայն քննարկման առարկա է։ Համացացնում դժգոհ են Մանիժայի ընտրությունից։ Երգչուհու հասցեին քննադատության ու քսենոֆոբիայի ալիք է բարձրացել։ Օգտատերերին դուր չի գալիս, որ երգչուհին տաջիկ է, որն աջակցում է ԼԳԲՏ-ին։ Պրոդյուսեր Անդրեյ Ռազինը հայտարարել է, որ «Ռուսաստանը երբեք ավելի սարսափելի ընտրություն չի ունեցել»։ Նա վստահ է, որ Մանիժան չի կարողանալու բարձր տեղ զբաղեցնել եւ կխայտառակի Ռուսաստանը։

Սակայն ոչ բոլոր արտիստներն են այդքան կտրուկ եղել։ Մանիժան պաշտպանել է Յուլյա Սավիչեւան։ «Ես անկեղծորեն չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ այդքան բացասական արձագանքել Մանիժային, որը «Եվրատեսիլ» կմեկնի։ Եղել է ազգային քվեարկություն, ինքներդ եք նրան ընտրել»,- իր միկրոբլոգում նշել է երգչուհին։ Սավիչեւան հայտարարել է, որ հաղթողներին չեն դատում։ Նա վստահ է, որ Մանիժան կարող է հնգյակում հայտնվել, եթե ավելի լավ ելույթ ունենա, քան քվեարկության ընթացքում։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 253 - Today Page Visits: 1