Ռուսաստանը ցանկանում է Թուրքիային վաճառել ՍՈՒ-35 և ՍՈՒ-57 կործանիչներ. — ARUSHANYAN TV Ռուսաստանը ցանկանում է Թուրքիային վաճառել ՍՈՒ-35 և ՍՈՒ-57 կործանիչներ. — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ռուսաստանը ցանկանում է Թուրքիային վաճառել ՍՈՒ-35 և ՍՈՒ-57 կործանիչներ.

Թուրքիան չի բացառել ռուսական Սու-35 եւ Սու-57 կործանիչների գնման հնարավորությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը: «Եթե Ռուսաստանն ունի մեր ներկայիս կարիքները բավարարող ինքնաթիռ, եթե մեր համակարգում դրա ներդրման եւ գործարկման հետ կապված դժվարություններ չառաջանան, ապա, իհարկե, մենք կարող ենք այն գնել Ռուսաստանից կամ Եվրոպայում այլ երկրից: Այս իմաստով մենք կատեգորիկ հակասական դիրքորոշում չունենք»,-ասել է նա՝ պատասխանելով Թուրքիայի կողմ Սու-35 եւ Սու-57 կործանիչներ գնելու հնարավորության մասին հարցին:

Ըստ նրա՝ այդ հարցերը հաճախ են բարձրաձայնվում երկու երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ: «Իհարկե, մեր առաջնահերթությունը, առաջին հերթին, հինգերորդ սերնդի կործանիչների զարգացման գործում Թուրքիայի սեփական կարողությունների զարգացումն է: Բայց եթե Ռուսաստանն ունենա մեր կարիքներին եւ նպատակներին համապատասխան ինքնաթիռ, Թուրքիան այն կգնի»,-հավելել է Վարանկը:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 123 - Today Page Visits: 1