ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:
«Կորցրած դրախտ»։ Այսպես է վերանգրել Արցախում պատերազմի ու դրան հաջորդող օրերին արված լուսանկարների շարքը «Ռիա Նովոստի» գործակալության հատուկ ֆոտոթղթակից Վալերիյ Մելնիկովը։
Այն ներկայացվել է միջազգային ամենահեղինակավոր մրցույթներից մեկին՝ World Press Photo-ին, փոխանցում է Panorama.am-ը:
«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է այն մարդկանց ֆոտոպատմությունները, որոնց կյանք ներխուժեց պատերազմը։ Ուխտասարի բնակիչ Անուշավանը կանգնած է իր սեփական տան դիմաց գտնվող նռան այգում։ Ձեռքում պահում է
հին «Կալշնիկով» ինքնաձիգը, որն իր մոտ է պահում դեռ ղարաբաղյան առաջին պատերազմից։ Հրթիռի մի հատվածը կրակելուց հետո Մարտունի քաղաքում։ Ազատ Գևորգյանն ու նրա կինը՝ Անահիտը Լաչինի իրենց տանը։ Լաչինի
շրջանը ԼՂ-ում մարտական գործողությունների հրադադարի մասին համաձայնագրով հանձնվեց Ադրբեջանին։ Մուրադ Մարգարյանն ու նրա որդին՝ Վահագը Լաչինից դուրս գալուց առաջ իրենց տնից դուրս են բերում
ապրանքները։ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ զոհվել է ավելի քան 4 հազար մարդ։ Որոշ բնակիչներ, լքելով իրենց տները, հավաքել են իրենց հարազատների մասունքները, որպեսզի վերահուղարկավորեն
Հայաստանում։ Աբովյան Հասմիկը լացում է Ներքին Սուսում գտնվող իր տան դռների մեջ։ Թաղավարդի բնակիչները. գյուղը հրադադրից հետո բաժանվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Արեգը նստել է Քարեգահ գյուղում գտնվող այրվող իր տան դիմաց։ ԼՂ որոշ բնակիչներ, հանրապետությունից դուրս գալուց առաջ, այրել են իրենց տները։
Հակոբ Թերսյան. Լաչինի իր տան պատուհանից դուրս է նայում։ Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի շրջանում այրվող տուն։ Շրջանը հրադադարի համաձայնագրից հետո անցավ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո։