Ռուսաստանը հույս ունի` Հայաստանում ներքին իրադարձությունները չեն հանգեցնի Ղարաբաղում սրացման. ՌԴ փոխարտգործնախարար — ARUSHANYAN TV Ռուսաստանը հույս ունի` Հայաստանում ներքին իրադարձությունները չեն հանգեցնի Ղարաբաղում սրացման. ՌԴ փոխարտգործնախարար — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ռուսաստանը հույս ունի` Հայաստանում ներքին իրադարձությունները չեն հանգեցնի Ղարաբաղում սրացման. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը հույս է հայտնում, որ Հայաստանում իրավիճակը շուտափույթ կկարգավորվի և այն չի հանգեցնի Ղարաբաղում սրացման։ Այս մասին, Ինտերֆաքսի հաղորդմամբ, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մենք դա դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ և չենք միջամտում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում այնտեղ, որևէ մեկի կողմից չենք։ Ցանկանում ենք, որ իրավիճակը արագ կարգավորվի, ինչը օգտակար կլինի բոլորին, այդ թվում Լեռնային Ղարաբաղի շուրջ կարգավորմանը»,- ասել է Ռուդենկոն։

Հարցին, թե կարող է Հայաստանում ներքին ճգնաժամը հանգեցնի Արցախում նոր էսկալացիայի, Ռուդենկոն ասել է, որ «մարդիկ, որոնք դրանով զբաղվում են, հաշվարկում են բոլոր սցենարները»։

«Հուսով ենք, որ դրան չի հասնի, քանի որ դա ոչ ոքի պետք չէ, առաջին հերթին՝ Հայաստանին», — ասել է Ռուդենկոն, հավելելով, որ իրավիճակը չեն դիտարկում նման բացասական լույսի ներքո։

Նրա խոսքերով, Ռուսաստանը մշտական ​​կապի մեջ է հայկական կողմի հետ դեսպանատան և այլ ուղիներով:

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 106 - Today Page Visits: 1