«Դավաճանը դու ես՝ քո եղած-չեղածով, լակոտ». Աղազարյանը՝ քաղաքացուն // Arushanyan.Blog — ARUSHANYAN TV «Դավաճանը դու ես՝ քո եղած-չեղածով, լակոտ». Աղազարյանը՝ քաղաքացուն // Arushanyan.Blog — ARUSHANYAN TV
  • Չրք. Ապր 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Դավաճանը դու ես՝ քո եղած-չեղածով, լակոտ». Աղազարյանը՝ քաղաքացուն // Arushanyan.Blog

Քաղաքացիները շարունակում են փակ պահել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել ԱԺ շենք։ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ նրանք դիմավորեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։

Քաղաքացիներից մեկը, դիմելով պատգամավորին, ասաց. «Ձեր կուսակցության ղեկավարը դավաճան է»։

Ի պատասխան՝ Հովիկ Աղազարյանը նշեց. «Ապացույցներ ունե՞ս»։

Արձագանքելով՝ քաղաքացին հարցրեց. «Դուք կանգնա՞ծ եք Նիկոլ Փաշինյանի կողքին»։

Մինչ քաղաքացին հարց էր հնչեցնում, ակցիայի մեկ այլ մասնակից եկավ և, խոսքն ուղղելով Հովիկ Աղազարյանին, ասաց. «Դուք դավաճան եք»։

Արձագանքը չուշացավ, պատգամավորը տաքացած պատասխանեց. «Դավաճանը դու ես՝ քո եղած-չեղածով, լակոտ»։

Քաղաքացին էլ պահանջեց չվիրավորել իրեն. «Մի՛ վիրավորեք ինձ…, լակոտը դու ես ու քո տղեն»։

Այդ պահին Հովիկ Աղազարյանը ձեռքը բռունցք դարձրած մոտեցավ քաղաքացուն, նա էլ իր ձեռքը վեր պարզեց ու պահանջեց՝ իր հետ վիրավորական տոնով չխոսել։

Այդ պահին ոստիկանները մոտեցան, և կանգնեցին պատգամավորի և քաղաքացու միջև։

Փոքր-ինչ հեռանալով պատգամավորից՝ քաղաքացին նշեց. «Դավաճան ես, դու իմ հայրենիքն ես ծախել՝ քո ղեկավարի միջոցով։ Պարգևավճարներ եք լափում, հայրենիք ծախում, մի բան էլ հետս լակոտով խոսո՞ւմ»։

Այդ պահին ոստիկանները հեռացրին քաղաքացուն, իսկ մյուսները սկսեցին Հովիկ Աղազարյանին դիմելով բացականչել. «Թուրք, գոնե ամոթ ունեցիր, թուրք, այ թուրք»։

Ապա սկսվեցին վանկարկումները՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, դավաճան»։

Մի կին էլ, արդեն իրենցից հեռացած Հովիկ Աղազարյանին դիմելով ասաց. «Ազգը ցեղասպանողի՞ն ես պաշտպանում, ինչո՞ւ։ Դու նրա ձեռքի գործիքն ես»։

Գովազդ՝

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 89 - Today Page Visits: 1