Երևանի բետոնի գործարանում հայտնաբերվել է օպերատորի օգնականի դի. — ARUSHANYAN TV Երևանի բետոնի գործարանում հայտնաբերվել է օպերատորի օգնականի դի. — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Երևանի բետոնի գործարանում հայտնաբերվել է օպերատորի օգնականի դի.

Մարտի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության  ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թբիլիսյան խճուղի 3/20 հասցեում գտնվող «Զ և Դ» ՍՊԸ-ի բետոնի գործարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 25-ամյա Վաղարշակ Խաչատրյանն էր, որն աշխատում էր «Զ և Դ» ՍՊԸ-ում՝ որպես օպերատորի օգնական, և աշխատանքի ժամանակ շեբեն և ավազ տեղափոխող հաստոցը նրան քշել տարել է, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։

Դեպքի փաստով ավագ քննիչ Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 109 - Today Page Visits: 1