«Դավաճանը դու ես քո եղած չեղածով, լակոտ». Հովիկ Աղազարյանը ցանկացել է… — ARUSHANYAN TV «Դավաճանը դու ես քո եղած չեղածով, լակոտ». Հովիկ Աղազարյանը ցանկացել է… — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Դավաճանը դու ես քո եղած չեղածով, լակոտ». Հովիկ Աղազարյանը ցանկացել է…

Ձեր կուսակցության ղեկավարը դավաճան է. դուք դավաճան եք, դուք Հայաստանի դեմ եք կանգնած: Այս մասին ԱԺ-ի մուտքի մոտ դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Պատգամավորն անցավ «դու» եւ արձագանքեց. «Ապացուցում ես, թե՞ ուրիշ ձեւով… Դավաճանը դու ես քո եղած չեղածով, լակոտ»: Ակցիայի մասնակիցն էլ հակադարձեց. «Լակոտը դու ես ու քո տղեն»:

Հովիկ Աղազարյանը բռունցքը բարձրացրեց, որ խփի, սակայն ոստիկանները միջամտեցին:

«Նորմալ խոսա, պարգեւավճրներ եք լափում ու էս երկիրը տանում եք կործանման, մի հատ էլ հետս լակոտո՞վ ես խոսում»,-ասաց ակցիայի մասնակիցը: Հովիկ Աղազարյանը հեռացավ այդտեղից, իսկ լրագրողի դիտարկմանը, թե իրենց մեղադրում են դավաճանության մեջ, նա ասաց. «Մեղադրանքները պետք է հիմնավորել: Թող դիմեն իրվապահ մարմիններին, հիմնավորեն եւ երբ որ հիմնավորեն, թե ով է դավաճանը, դատաստանը ես կանեմ»:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 127 - Today Page Visits: 1