Մահացել է հանրահայտ «Կռունկները թռչում են» ֆիլմի դերասան Նիկոլայ Սմորչկովը — ARUSHANYAN TV Մահացել է հանրահայտ «Կռունկները թռչում են» ֆիլմի դերասան Նիկոլայ Սմորչկովը — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Մահացել է հանրահայտ «Կռունկները թռչում են» ֆիլմի դերասան Նիկոլայ Սմորչկովը

Մահացել է խորհրդային կինոդերասան Նիկոլայ Սմորչկովը, որը հայտնի է «Կռունկները թռչում են» ֆիլմից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքը։

«Նիկոլայ Գավրիլովիչը տաղանդավոր արտիստ էր, շատ համեստ, ազնիվ մարդ, սիրելի ընկեր ու գործընկեր»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ մահվանից կարճ ժամանակ առաջ դերասանը հիվանդացել է կորոնավիրուսով։ Նա մահացել է 91 տարեկանում մարտի 6-ին։

Նիկոլայ Սմորչկովը ծնվել է 1930թ․-ի օգոստոսի 9-ին Իվանկովո գյուղում։ 1953թ․-ին կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է կինոդերասանի թատրոն-ստուդիայում։ Ավելին ուշ նա աշխատանքի է անցել «Մոսֆիլմ» ստոիդիայում, ուր աշխատել է գրեթե 40 տարի։ Սմորչկովին հայտնիություն են բերել էպիզոդիկ դերերն այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կռունկները թռչում են», «Պատերազմ եւ խաղաղություն», «Կրեմլի կուրսանտները», «Հինգ օր, հինգ գիշեր» եւ այլն։ Արտիստը նկարահանվել է ավելի քան 180 ժապավենում։

Նյութի աղբյուրը՝ News.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 108 - Today Page Visits: 1