Ադրբեջшնի իշխшնпւթյпւնները հետшխпւզпւմ են հшյտшրшրել Հшյшստшնի шվելի քшն երկու տшսնյшկ քшղшքшցիների հшնդեպ — ARUSHANYAN TV Ադրբեջшնի իշխшնпւթյпւնները հետшխпւզпւմ են հшյտшրшրել Հшյшստшնի шվելի քшն երկու տшսնյшկ քшղшքшցիների հшնդեպ — ARUSHANYAN TV
  • Չրք. Ապր 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ադրբեջшնի իշխшնпւթյпւնները հետшխпւզпւմ են հшյտшրшրել Հшյшստшնի шվելի քшն երկու տшսնյшկ քшղшքшցիների հшնդեպ

Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել Հայաստանի ավելի քան երկու տասնյակ քաղաքացիների հանդեպ: Ինչպես փոխանցում է NEWS.am-ը, այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:
Հայաստանի քաղաքացիների հանդեպ միջազգային հետախուզում է (ինչ գծով՝ չի հաղորդվում) հայտարարվել քրեական գործերով, որոնք վերաբերում են սեպտեմբերի 27-ից մինչեւ օրս ընկած ժամանակահատվածում «հայկական Զինված ուժերի կողմից Ադրբեջանի

դեմ կատարված հանցագործություններին»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, օգտագործելով Մերձավոր Արեւելքից ահաբեկչական խմբավորումների անդամների, լայնածավալ ագրեսիա էր սկսկել ընդդեմ Արցախի եւ Հայաստանի: Շեշտադրումները տեղափոխելու ապարդյուն փորձի արդյունքում ադրբեջանական իշխանությունները շինծու քրեական գործեր են հարուցում Հայաստանի քաղաքացիների դեմ:

Աղբյուր՝newinfo.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 211 - Today Page Visits: 1