«Ասпւմ են, пր պшպшներն шղջիկների հետ են կшպվшծ լինпւմ, բшյց ես տղшյիս հետ եմ шվելի կшպվшծ»․ Մпւրшդ Նшդիրյшնը` կնпջ և… — ARUSHANYAN TV «Ասпւմ են, пր պшպшներն шղջիկների հետ են կшպվшծ լինпւմ, բшյց ես տղшյիս հետ եմ шվելի կшպվшծ»․ Մпւրшդ Նшդիրյшնը` կնпջ և… — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Ասпւմ են, пր պшպшներն шղջիկների հետ են կшպվшծ լինпւմ, բшյց ես տղшյիս հետ եմ шվելի կшպվшծ»․ Մпւրшդ Նшդիրյшնը` կնпջ և…

Մուրադ Նադիրյանն այս ընթացքում նկարահանվում է հեռուստատեսային երկու նախագծում, համատեղում է թատերական ներկայացումներում խաղալն ու փորձում է այնպես անել, որ հագեցած գրաֆիկը չազդի ընտանիքին հատկացվող ժամանակի վրա։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը խոսել է սերիալն իբրև բիզնես դիտարկելու, կնոջ հետ նույն վայրում աշխատելու և երեխաների հետ հարաբերությունների մասին։

Սերիալի մասին` որպես բիզնես

Մուրադի խոսքով` իր համար հարազատ Տիկնիկային թատրոնը, որտեղ աշխատում է արդեն 18 տարի, բոլորովին այլ հարթության վրա է․ «Ինձ համար առաջնայինը թատրոնն է՝ պետք է այնտեղ հասցնեմ լինել, հետո անցնեմ մյուս գործերին։ Միայն թատրոնի աշխատավարձով ընտանիք պահել կամ ուղղակի գոյատևել հնարավոր չէ, դրա համար նկարահանվում եմ հեռուստասերիալներում, որոնք ինձ համար փող աշխատելու միջոց են։ Պետք է խանութ վերցնեմ աշխատեցնեմ, առևտուր անեմ կամ մեկ այլ բիզնեսով զվաղվեմ, որ կարողանամ ընտանիք պահել, փոխարենն իմ մասնագիտությամբ եմ կարողանում վաստակել՝ նկարահանվելով սերիալում։ Սերիալը բիզնես է, այնտեղ արվեստի մասին խոսք գնալ չի կարող։ Ամեն ինչ արվում է արագ, աշխատելու ժամանակն էլ խիստ սահմանափակ է»,- ասաց դերասանն ու հավելեց, որ այդ գործում հաջողակ լինելու համար պետք չէ նկարահանման ամեն առաջարկ ընդունել։

Ըստ Մուրադի` պետք է գնահատես քեզ որպես դերասան, հասկանաս` ինչ ես խաղալու և ինչ արդյունք ես ստանալու։  Առաջարկներն ընդունելու իր սկզբունքների մասին նա առանձնացրեց երեք կարևոր հանգամանք․ «Եթե ես սերիալը դիտարկում եմ որպես բիզնես, առաջինն ուշադրություն եմ դարձնում ֆինանսական կողմին, հետո զբաղվածությունն է, ապա կերպարը։ Վերջինի մասին պիտի ասեմ, որ դերասանը պետք է կարողանա կերտել ցանկացած կերպար, ինքս էլ աշխատում եմ այդպես անել»։

Դերասանի խոսքով` իրեն միայն հումորային ժանրում չի պատկերացնում։ Ավելին, եթե այդ ժանրում իրեն դեր առաջարկեն, վախից ելնելով, գուցե,  մերժի՝ վստահ չէ, որ կկարողանա հավոր պատշաճի ներկայացնել։

Կինը՝ Մուրադի «ամենաչոր» քննադատը

Մուրադ Նադիրյանի կինը դերասանուհի Աննա Խաչատրյանն է, վերջինս նույնպես աշխատում է Տիկնիկային թատրոնում։ Կարծրատիպը, թե ամուսինների՝ նույն վայրում աշխատելը հարաբերություններում կարող է ձանձրույթ առաջացնել, դերասան ամուսիններին շրջանցել է։

«Մեր դեպքում ձանձրացնելու նշույլներ անգամ չկան։ Այդպիսի խնդրի չենք բախվել, ավելին, չնայած երկուսս էլ թատրոնում ենք աշխատում՝ կողքից նայողը երբեք չի ասի, որ ամուսնիններ ենք։ Անձնական ու ընտանեկան կյանքը երբեք չենք խառնում թատրոնի գործերին։ Ինքն իր տեղն ունի թատրոնում, ես` իմը, և մենք իրար գործերի չենք միջամտում։ Դա իսկապես շատ նուրբ պահ է՝ մարդիկ կան, որոնց  չի հաջողվում այդ բալանսը պահել, մեզ մոտ, բարեբախտաբար, շատ լավ ստացվում է»,- ասաց դերասանն ու ավելացրեց, որ չնայած նույն վայրում աշխատելն իր առավելություններն ունի, ամեն դեպքում, իրեն հետաքրքիր է, թե ինչպիսին կլինեին ընտանեկան հարաբերությունները, եթե, օրինակ, կինն այլ ոլորտում աշխատեր։

Այս ամենով հանդերձ Մուրադնառանձնացրեց մի կարևոր հանգամանք․ «Կինս իմ ամենամեծ ու անկեղծ քննադատն է։ Եթե ասում է` սա լավ չէր, ես միանգամից ընդունում եմ, որովհետև շատ անկեղծ ու չոր քննադատ է ինձ համար։ Ինքը երբեք չի ասի «դե լավ, ոչինչ, նորմալ էր», կոնկրետ կասի, որ վատ էր։ Այդ կողմից  հրաշալի է՝ կողքիդ ունես մարդ, որը տիրապետում է նույն մասնագիտությանը և կարող է անկեղծ խորհուրդ տալ»։

 Մինչև գալիս եմ տուն, տղաս ու աղջիկս արդեն քնած են լինում, հաջորդ օրը նեղանում են

Դերասանի խոսքով` ինքն ամեն ինչ անում է ժամանակն այնպես բաժանելու համար, որ հասցնի նաև բալիկների հետ զբոսնել, բայց հայրիկը պետք է նաև գումար վաստակի։

«Մեր երկրում անհնար է և՛ հասցնել ընտանիք պահելու համար գումար վաստակել, և՛ կարողանալ երեխաներիդ կողքին լինել։ Անկեղծ, երեխաներիս հետ քիչ եմ ժամանակ անցկացնում, որովհետև  մինչև  նկարահանումից գալիս եմ, արդեն քնած են լինում, հաջորդ օրը նեղանում են։ Հատկապես տղաս է այդպիսին,  կարող է երկու օր չգամ, աղջիկաս պետքն էլ չլինի (ծիծաղում է, հեղ.), բայց տղաս շատ է նեղվումու կարոտում։ Ասում են, որ պապաներն աղջիկների հետ են կապված, բայց ես տղայիս  հետ եմ շատ կապված»,- ասաց դերասանն ու հավելեց, որ աշխատում է գոնե շաբաթ և կիրակի օրերը տրամադրել բալիկներին։

Զույգի որդին սովորում է երկրորդ, դուստրը` առաջին դասարանում։ Հայրիկը նկատեց, որ երեխաների հետաքրքրությունները շատ տարբեր են, դուստրը հիմա հաճախում է պարի, որդին` մարմնամարզության, սիրում է ավտոմեքենաներ ու ցանկանում է ավտոմրցարշավորդ դառնալ։

Դերասանը նշեց, որ երեխաների հետ սիրում են գնալ խաղասրահներ, զբոսնել ու հետաքրքիր ինչ-որ բաներ մտածել. «Փորձում եմ աղջկաս ինքս պարի տանել–բերել, դպրոց գնալիս էլ, փորձում եմ ուղեկցել երեխաներին, որ գոնե ճանապարհին կարողանանք շփվել։ Գիտակցում եմ, որ դա իսկապես պետք է»։

Դաստիարակության հարցում դերասան–ամուսնինները, երբեմն, տարաձայնություններ ունենում են, բայց, փորձում են ընտրել ոսկե միջինը։ Մուրադի խոսքով, երեխաների դաստիարակությամբ հիմնականում մայրիկն է զբաղվում։

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 135 - Today Page Visits: 1