Արմեն Սարգսյանը որևէ օր Բաքվում չի եղել, հաղորդում է նախագահի աշխատակազմը — ARUSHANYAN TV Արմեն Սարգսյանը որևէ օր Բաքվում չի եղել, հաղորդում է նախագահի աշխատակազմը — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Արմեն Սարգսյանը որևէ օր Բաքվում չի եղել, հաղորդում է նախագահի աշխատակազմը

Նախագահի աշխատակազմը հերքում է շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում: Ըստ նրա աշխատակազմի հաղորդագրության` դա ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն:

«Նախագահ Սարգսյանը ո՛չ այդ օրը, ո՛չ որևէ այլ օր չի եղել Բաքվում:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 17-ին, 2020թ. նոյեմբերի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում, Երևանում, Հանրապետության նախագահի նստավայրում իր աշխատանքային ժամանակացույցով նախատեսված հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին: Վերջինս նախագահ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը», — ասված է հայտարարության մեջ:

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 129 - Today Page Visits: 1