Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված գործի նախաքննությունը ավարտվել է. ՔԿ-ի մանրամասները — ARUSHANYAN TV Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված գործի նախաքննությունը ավարտվել է. ՔԿ-ի մանրամասները — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված գործի նախաքննությունը ավարտվել է. ՔԿ-ի մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին եւ 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), եւ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2021թ. մարտի 9-ին որոշում է կայացվել`Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, եւ նրան կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով:

Մեղադրանքը լրացվել է 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք եւս պարունակում են իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր: Նախաքննությունն ավարտվել է, Վազգեն Մանուկյանին եւ նրա պաշտպանին հայտնվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթացման:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 98 - Today Page Visits: 1