Հայտնի դիզայներ՝ Ալեքսանդր Վենգին մեղադրում են… — ARUSHANYAN TV Հայտնի դիզայներ՝ Ալեքսանդր Վենգին մեղադրում են… — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հայտնի դիզայներ՝ Ալեքսանդր Վենգին մեղադրում են…

Ամերիկացի դիզայներ Ալեքսանդր Վենգը պատասխանել է բռնության մեղադրանքներին, որոնք իր դեմ ներկայացրել են 2020թ․-ի վերջին։

Հրապարակման մեջ, որը մի քանի ժամ առաջ տեղադրվել է Instagram-ում, ասվում է. «Մի քանի մարդ իմ դեմ մեղադրանքներ է առաջ քաշել նախկինում իմ վարքագծի պատճատով։ Ես աջակցում եմ արտահայտվելու նրանց իրավունքին։ Ես ուշադիր լսել եմ նրանց։ Նրանց համար բարդ էր կիսվել իրենց պատմություններով, եւ ես զղջում եմ, որ իմ պահվածքը նրանց ցավ է պատճառել։ Թեեւ մենք տարակարծություններ ունենք մեր անձնական փոխգործողությունների վերաբերյալ, ես օրինակ կծառայեմ եւ կօգտագործեմ իմ ազդեցությունը՝ այդ մարդկանց մղելու համար խոստովանել, որ իրենց գործողությունները մարդկանց վնաս են պատճառում։ Կյանքը կրթություն է ու զարգացում եւ հիմա, երբ ես ավելի լավ եմ հասկանում շատ բաներ, ինձ ավելի լավ կդրսեւորեմ»։

Փաստաբան Լիզա Բլումը, որը դատարանում 10 մեղադրանք է ներկայացնում, հանդիպել է Վենգի եւ նրա թիմի հետ։ «Մենք ընդունում ենք պարոն Վենգի ներողությունը եւ առաջ կշարժվենք։ Մենք այդ առնչությամբ այլ մեկնաբանություն չունենք»,- նշել է Բլումը։

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 72 - Today Page Visits: 1