ինչ Հետաքրքիր անակնկալ է Արել Արամ MP3-ին՝ Մարտի 8-ին կնոջը, ու սպասվող անակնկալի մասին — ARUSHANYAN TV ինչ Հետաքրքիր անակնկալ է Արել Արամ MP3-ին՝ Մարտի 8-ին կնոջը, ու սպասվող անակնկալի մասին — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

ինչ Հետաքրքիր անակնկալ է Արել Արամ MP3-ին՝ Մարտի 8-ին կնոջը, ու սպասվող անակնկալի մասին

Ինձ նվիրած ոսկե շղթան ձուլել եմ և նվիրել կնոջս. Արամ MP3-ը՝ Մարտի 8-ին կնոջը նվիրած նվերի ու սպասվող անակնկալի մասին

«Այսօր «Դվին մյուզիք հոլ»-ում կայանալիք իմ համերգին, որտեղ հրավիրված են կինս և մայրս, պատրաստվում եմ Մարտի 8-ի կապակցությամբ անակնկալ մատուցել: Ճիշտ է, ես արդեն իրենց առավոտյան նվիրել եմ ծաղիկներ, բայց համերգի ընթացքում նրանց սպասվում է ևս մեկ անակնակալ՝ հենց բեմում», — այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց շոումեն, երգիչ Արամ MP3-ը (Արամ Սարգսյանը): Երգիչը նշեց, որ Մարտի 8-ը նա երբեք չի մոռանում, իսկ այսօր աշխատանքը համատեղում է հաճելիի հետ. «Քանի որ Մարտի 8-ը ինձ մոտ միշտ աշխատանքային է, սովորաբար կինս, մայրիկս հրավիրված են լինում իմ համերգներին, կամ համերգից հետո գնում ենք ինչ որ տեղ, կամ ընկերներով հավաքվում ենք մեր կանանց հետ և նշում իրենց տոնը»:

Փորձելով մտաբերել Մարտի 8-ի հետ կապված հիշվող կամ անմոռանալի դեպք՝ Արամը ուսանողական տարիներից մի դեպք պատմեց. «Ուսանող տարիներին, երբ գումար ընդհանրապես չէի վաստակում, ինձ ձեռքի ոսկե շղթա էին նվիրել, այդ շղթան ձուլել եմ ու նրանից ստացել եմ մեկ այլ նվեր և նվիրել եմ կնոջս: Շատ տարիներ հետո, երբ իմացան, որ շղթան չկա, ինձ այդ չարաճճիությունը ներվեց»: Երգչի խոսքով՝ ամեն տարի մարտի 8-ին ավանդույթ է դարձել նվեր անել նաև բոլոր կանանց և աղջիկներին, որը սովորաբար լինում է երգի կամ տեսահոլովակի տեսքով. «Իմ անակնկալը կանանց և աղջիկներին լինում է միշտ ինչ որ նվերի տեսքով: Արդեն ավանդույթ է, որ ամեն տարվա մարտի 8-ին դուրս է գալիս նոր երգ կամ տեսահոլովակ: Այս տարի դա Թամզարան էր, որը նվեր եղավ բոլորին»:

Այսօր Արամ MP3-ը և Գուրգեն Դաբաղյանը հանդես են եկել զուգերգով՝ նորովի մեկնաբանությամբ ներկայացնելով ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը: Արամ MP3-ը, տեսահոլովակը հրապարակելով սոցիալական ցանցերի իր էջերում, կից գրել էր. «Շնորհավոր ՄԱՐՏԻ 8, հրաշքներ ջան: Ինչպես և խոստացել էի, նվեր В СТУДИЮ»:

Մերի Խաչատրյան

աղբյուր

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 95 - Today Page Visits: 1