Վիկտորյա Բոնյանին շանտաժի են ենթարկում։ Ի՞նչ է կատարվել — ARUSHANYAN TV Վիկտորյա Բոնյանին շանտաժի են ենթարկում։ Ի՞նչ է կատարվել — ARUSHANYAN TV
  • Չրք. Ապր 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Վիկտորյա Բոնյանին շանտաժի են ենթարկում։ Ի՞նչ է կատարվել

«Դոմ 2»-ի նախկին մասնակից, հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան հայտարարել է, որ իրեն սկսել են շանտաժի ենթարկել կոմպրոմատով եւ միլիոնավոր ռուբլիներ են պահանջում։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի Stories բաժնում։

Հաղորդավարուհին պատմել է, որ իրեն մարդիկ են զանգահարել, որոնք «տիրացել են իր հին հեռախոսին» եւ գումար են պահանջել։ Բոնյայի խոսքով՝ իր հեռախոսներում «անպարկեշտ» ոչինչ չկա, սակայն մասնավոր նամակագրություններ կան եւ լուսանկարներ։ «Ուզում եմ ասել, որ դրանք (նկարները) չարժեն այն միլիոնները, որոնք պահանջում եք։ Գումարը երկնքից չի ընկնում։ Ես չեմ հասկանում, երբ ինչ-որ տեղեկատվության են տիրապետում ու հետո միլիոններ պահանջում։

Մարդիկ, արթնացեք… Փաստն այն է, որ ես ոչ մի գումար, ոչ մի միլիոն չեմ վճարելու»,- նշել է հաղորդավարուհին։ Նա հիշեցրել է, որ շանտաժը քրեական գործ է։

2020թ․-ի նոյեմբերին համացացնում ինտիմ բնույթի տեսանյութ է հայտնվել «Զենիթի» խաղացող Արտյոմ Դյուբայի մասնակցությամբ, ինչից հետո նա սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Արդյունքում նա չի հրավիրել հավակաքանի նոյեմբերի հանդիումներին։ Ֆուտբոլիստը զրկվել է նաեւ «Զենիթի» խմբի ավագի թեւկապից։ Հոլովակի հրապարակումից եւ «Կրասնոդարի» հետ խաղում հաղթական գոլից հետո Դյուբան տեսաուղերձ է հղել՝ հայտարարելով, որ սխալներ է թույլ տալիս, որոնց համար միայն իրեն է մեղադրում։ Խաղացողը շնորհակալություն էր հայտնել բոլորին, ովքեր աջակցել են իրեն։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 150 - Today Page Visits: 1