Ադրբեջանցիները մտել են Սյունիք․․․ — ARUSHANYAN TV Ադրբեջանցիները մտել են Սյունիք․․․ — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ադրբեջանցիները մտել են Սյունիք․․․

Եթե նույնիսկ եղել է եռակողմ հանդիպում, ապա թշնամու շարժը Հայաստանի տարածքում պետք է խիստ վերահսկվեր և արգելվեր ամեն տեսակի նկարահանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում ադրբեջանցիների կատարած տեսանկարահանումներին։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են ադրբեջանախոս անձինք ավտոմեքենայից նկարահանում իրականացնում։ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում էր տարածել և նշել, որ այդ տեսանկարահանումը կատարել են Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում։

Փորձագետը նկատում է՝ առհասարակ նմանատիպ հանդիպումները պետք է չեզոք գոտիներում տեղի ունենան, այլ ոչ թե ՀՀ տարածքում։ Արմեն Մանվելյանի խոսքով այն փաստը, որ նրանք մտել են ՀՀ տարածք, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շրջել և նկարահանումներ են արել, փաստում է այն մասին, որ հայկական կողմը չի վերահսկում իրավիճակը։ Փորձագետն ընդգծեց՝ պետք է տեսանկարահանումն արգելելու հստակ պահանջ դրվեր․ «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործ ունենք մի վարչակազմի հետ, որի համար ազգային անվտանգություն հասկացությունը երկրորդական, երրորդական նշանակություն ունի։ Փաստացի ադրբեջանցիները ոչ միայն մտել են Սյունիք, այլ բառիս բուն իմաստով պտտվել Սյունիքում։ Մինչ այդ էլ մի քանի անգամ տեղեկատվություն էր տարածվում, որ ադրբեջանցիները մտնում են քաղաք, բայց ամեն անգամ ԱԱԾ-ն հերքում էր։ Այս նկարահանումը փաստացի ցույց տվեց, որ այսօրվա իշխանություններին ընդհանրապես պետք չէ հավատալ։ Ամեն անգամ, երբ նրանք ինչ-որ բան հերքում են, նշանակում է՝ պետք չէ հավատալ։

Սա ոչ պրոֆեսիոնալ կազմակերպված աշխատանքի արդյունք է»,-նշեց Արմեն Մանվելյանը։

Հարցին՝ արդյոք ադրբեջանցիների այս քայլը հետախուզական բնույթի է, Արմեն Մանվելյանը նշեց, որ «Ռազմինֆո»-ն թարգմանել է ադրբեջանցիների զրույցը, ինչից պարզ է դառնում, որ խոսք է գնացել հենց հետախուզական նկարահանման մասին․ «Սա նշանակում է, որ նրանք, օգտվելով առիթից, հետախուզական գործունեություն են իրականացնում Սյունիքի տարածքում, ինչը կարելի էր թույլ չտալ, եթե ԱԱԾ կոչվածում մի երկու պրոֆեսիոնալ մարդ մնացած լիներ։ ԱԱԾ-ն այսօր զբաղվում է մեկ սատանա բռնելով, հիմա էլ ֆեյքերի փնտրտուքով։ Նիկոլն ու իր վարչակազմն այդ կառույցն ամբողջովին լուծարել են, ձևական անունն է մնացել։ ՀՀ անվտանգությունը երկրորդական երրորդական նշանակություն ունի այդ կառույցի համար»,-նշեց փորձագետը։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 284 - Today Page Visits: 1