Վերջին բաժանարար գիծը․ Ինչ է կատարվում Հայաստանում — ARUSHANYAN TV Վերջին բաժանարար գիծը․ Ինչ է կատարվում Հայաստանում — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Վերջին բաժանարար գիծը․ Ինչ է կատարվում Հայաստանում

Ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Գլխավոր շտաբը կարծում է, որ «գործող իշխանության անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում թույլ տրված սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»։ Այսօր Պաշտպանության նախարարության մոտ տեղի է ունեցել սպաների ակցիան՝ ի պաշտպանություն Գլխավոր շտաբի՝ եւ կառավարության հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարության։

Պետականության կորստի սպառնալիքի մասին խոսում են ինչպես Բաղրամյան պողոտայում հավաքված ընդդիմությունը, այնպես էլ Հայաստանում շատ փորձագետներ։ Խոսքը նախեւառաջ Սյունիքի եւ բանակի, նաեւ այն մասին է՝ արդյոք Հայաստանի կառավարությունը մտադիր է պահպանել ինքնիշխան հայկական պետականությունը։

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ համագործակցության։ Քանի՞ անգամ են հանդիպել փոխվարչապետերը։ Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցելուց։ Հիմա Հայաստանն ուզում է խանգարել Զանգեզուրի միջանցքի իրագործմանը։ Բայց դա չի հաջողվի նրանց։ Մենք կստիպենք նրանց», ասել է Ալիեւը։ «Զանգեզուրի միջանցքը պատմական ձեռքբերում է։ Այն, որ այդ հարցը հատուկ արտացոլված է Եռակողմ համաձայնագրում, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է», ասել է Ալիեւը, որն ավելի վաղ Զանգեզուրն անվանել էր «պատմական ադրբեջանական հող»։

Ալիեւի այս հայտարարությունից հետո տեղի ունեցան ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլինքենի եւ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆի եւ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցները։

Ինչպե՞ս է Հայաստանը խոչընդոտում «Զանգեզուրի միջանցքին»։ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը կրկին ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսք չկա որեւէ միջանցքի ստեղծման մասին։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով ցանկացած հաղորդակցություն պետք է Երեւանի իրավազորության տակ լինի։

Այդ հայտարարությունները բավարա՞ր են լրջագույն մարտահրավերների հաղթահարման համար։ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունները կորելացվու՞մ են պաշտպանության նախարարի գործողությունների հետ, որը խոսում է ռուսական բազայի ընդլայնման, Սյունիքում հաղորդակցությունների ռուսական վերահսկողության մասին։ Եթե իրավազորությունը հայկական է, ինչու՞ են անհրաժեշտ ռուսական ուժեր, որոնք համատեղ են գործում թուրքերի հետ։

«Գործող իշխանությունը Արցախի, ինչպես նաեւ Սյունիքի էջը փակված է համարում», – կարծում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Նրա խոսքով, թշնամին երրորդ երկրների ընկերությունների անունով Սյունիքի հողեր է գնում, իրականացնում է հայերի անարյուն վտարում։

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը բանակին կոչ է անում անել այն, ինչը ցանկացած պետության բանակ անում է պետության փլուզման հարյուրտոկոսանոց վտանգի ժամանակ։ «Սկսվել եւ մեծ թափով ընթանում է Հայաստանի թուրքաֆիկացումը՝ զենքով, պրոպագանդայով, տնտեսությամբ, հետո կգան թուրքական բանկերը, բիզնեսները, որոնք սահուն կխժռեն ամեն ինչ։ Ահռելի քանակությամբ ձեռք կբերվեն անշարժ գույք եւ հողեր։ Կստիպեն փոխել օրենքները։ Մեր առաջ դրված հարցը մեկն է՝ պահո՞ւմ ենք Հայաստանը, թե ոչ։ Այլ բաժանարար գիծ հիմա չի կարող լինել», ասել է նա։

5STOPPED

ԳՈՎԱԶԴ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 196 - Today Page Visits: 1