ինչ պատասխան է տվել Նարեկ Սարգսյանը․․․Աշոտ Բլեյանին՝ Նազենիի քեռուն, Նազենի Հովանիսյանի մասին — ARUSHANYAN TV ինչ պատասխան է տվել Նարեկ Սարգսյանը․․․Աշոտ Բլեյանին՝ Նազենիի քեռուն, Նազենի Հովանիսյանի մասին — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

ինչ պատասխան է տվել Նարեկ Սարգսյանը․․․Աշոտ Բլեյանին՝ Նազենիի քեռուն, Նազենի Հովանիսյանի մասին

Նարեկ Սարգսյանը վերջերս մի հրապարակում էր արել Ն. Հովհաննիսյանի մասին, որը մեծ քննադատության արժանացավ, իսկ քիչ հետո գրել է հետևյալը․ «Ինձ է գրել Նազենի Հովհաննիսյանի քեռին՝ բոլորիս հայտնի ու սիրելի Աշոտ Բլեյանը՝ պահանջելով, որ ես ջնջեմ Նազենի Հովհաննիսյանի մասին իմ գրառումը և իրեն հայտնեմ իմ հասցեն:Շատերը գիտեն պարոն Բլեյանի հանդեպ իմ հարգանքի մասին: Բլեյանի դպրոցի կոնցեպտը շատ մոտ է իմ համոզմունքներին, իսկ Բլեյանին ես համարում եմ հազվագյուտ տաղանդի տեր մարդ, Հայաստանում կրթության մեջ
անգնահատելի ներդրում ունեցող գործիչ:Մոտավորապես մեկ-երկու տարի առաջ ես զանգել էի պարոն Բլեյանին (ինքը հավանաբար չի հիշի) և խնդրել, որ դասավանդեմ իրենց դպրոցում: Նախնական պայմանավորվել էինք, հետո ինչ-ինչ պատճառներով չգնացի: Կարծեմ պարոն Բլեյանը ծանոթ է նաև հորս՝ Մասիս Սարգսյանի հետ (կարծեմ դեռ 90-ականներից, երբ հայրս Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանի խորհրդականն էր): Այս ամենը մանրամասն գրում եմ, որպեսզի ասածիս շարունակությունը պարզ լինի բոլորին: Ես տարակուսում եմ, որ պարոն Բլեյանը, որի


հավատամքը մարդու հիմնարար իրավունքներն են, կարող է իրեն թույլ տալ քուչի բազառի մակարդակի գրառում: Կուզեի հարցնել պարոն Բլեյանին, — Դուք ո՞վ եք, որ ինձնից ինչ-որ բան պահանջեք: Դուք դшտավոր եք, ես մեղшդրյա՞լ: Թե՞ դուք տերն եք, ես էլ ձեր ճորտը: Պիտի հիշեցնե՞լ ձեզ, որ ինչպես դուք եք ազատ որոշում ինչ անել և ինչ չանել, նույն ձևով էլ ես եմ որnշում՝ ինչ գրեմ, ոնց գրեմ: Իմ իրավունքները ձերինից շատ չեն, բայց նաև ձերինից քիչ չեն: Ձեր էդ պահանջը ես համարում եմ ձեր մակարդակին ոչ հարիր, քուչի բազառի մակարդակի տեքստ: Դուք ոչինչ չեք
կարող պահանջել, դուք կարող եք միայն խնդրել: Եթե դուք խնդրեիք ջնջել Նազենի Հովհաննիսյանի մասին իմ գրառումը, ես, միևնույն է, չէի ջնջի, բայց հանուն էն հարգանքի, որ ունեմ ձեր նկատմամբ, կհիմնավորեի, թե ինչու չեմ ջնջում և ներողություն կխնդրեի, եթե գրածս ձեզ վշտացրել է: Իսկ հիմա նույնիսկ չեմ էլ բացատրի: Ինքնուրույն հասկացեք ազատ խոսքի կարևորությունը և հետևություններ արեք»: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը Նազենիի հետ կապված գրել էր. Ես հասկացել եմ՝ Նազենի Հովհաննիսյանը ինչու չի ամուսնանում: Նազենիի պաթոս-բառապաշարը

անհամատեղելի է սեքսի հետ: Դուք պատկերացնում ե՞ք այդպիսի բառապաշարը սեքսի ժամանակ: Ասենք Նազենին
ասում է. «Այո՛, սե՛ր իմ, խճողի՛ր ինձ, խճողիր պրկագույնդ» — Ու էդ պահին տղամարդու զարմացած դեմքն ու հարցը. «Ինչը՞ս ինչ անե՞մ»… Նազենի. «Խճողի՛ր ինձ»: Տղամարդ (վախեցած). «Ի՞նչը ճղեմ: Խի՞ ճղեմ…» …ու մինչև տղամարդը Նազենիի բառերի իմաստը հասկանում ա, էդ ընթացքում «Պրկագույնը» մեկընդմիշտ կորցնում ա իր պրկությունը… Դրա համար ամենաճիշտ տարբերակը Նազենիի հետ սեքսի ժամանակ հայերենի բացատրական բառարան ձեռի տակ ունենալն է: Ո՛ր պահին անհասկանալի բառ ասեց՝ հոպ, մտնում ես բառարան ու նայում ես: Ընդ որում պիտի նայել միանգամից բառի 5-6-րդ՝ փոխաբերական իմաստները, որովհետև Նազենին երբեք բառը իր առաջին իմաստով չի օգտագործում: Ասենք ասում ա. «Սե՛ր իմ, երիցս հղկիր ինձ…», ասում ես. «Մի րոպե, հեսա հղկեմ» — արագ մտնում ես բառարան նայում ես «Երիցս- (փոխաբերական) «Շատ, չափազանց», «հղկել» (Փոխաբերական) «տաշել» — ու վերջ, հստակ գիտես, թե ինչ նկատի ունի: Իհարկե բառարանը երբեմն կարող է շփոթեցնել: Օրինակ Նազենին սեքսից հետո կարող է ասել. «Իմաստազուրկ եմ»՝ նկատի ունենալով, որ էլի ու էլի է

ուզում, դեռ շատ կա, մինչև բավարարվի, իսկ տղամարդը հիմարաբար էդ բառը նայի բառարանում ու կարդա «Իմաստազուրկ՝ (փոխաբերական) «ավելորդ, անտեղի», ու հիասթափված հագնվի – գնա տուն՝ Նազենիին թողնելով է՛լ ավելի իմաստազուրկ վիճակում: Սակայն բոլոր դեպքերում բառարանը նախընտրելի է: Որովհետև շատ ավելի վատ կլինի, եթե Նազենին ասի. «Իմաստազուրկ եմ», իսկ տղամարդը դա իր ձևով դա հասկանա ու խնդալով ասի. «Էլ մի՛, լավ: Դու մինչև մեր սեքսը արդեն իմաստա-զրկված էիր»: Երեկ էլ Նարեկը պարզաբանում է ներկայացրել իր գրառման վերաբերյալ. Ես որոշել եմ միառժամանակ թայմաութ վերցնել և ոչինչ չգրել Ֆեյսբուքում: Սմբատ Գոգյանի ասածը ճիշտ էր: Ժամանակը պիտի ավելի օգտակար բաների վրա ծախսել: Մեծ հույս ունեմ, որ հնարավորինս շուտ նոր ընտրություններ կլինեն, տեռորիստները կվնասազերծվեն և պետության նկատմամբ հնարավոր նոր տեռոր չի լինի (դա երևի միակ բանն է, որից վախենում եմ): Բայց մինչև «Ցտեսություն» ասելը և որպես թեմայի վերջաբան ես ուզում եմ

մի շատ կարևոր բանի մասին խոսել – նայելով ի վերջո ինչ հետևանք ունեցավ սեքսի մասին իմ աղմկոտ գրառումը: Հարցն այն չէ, թե իմ գրածը գեղեցիկ էր, թե տգեղ: Հարցը նաև այն չէ, թե գրածիս մեջ հումորն էր ավելի շատ, թե ցինիզմը (իսկ լավ հումորի մեջ միշտ էլ մի քիչ ցինիզմ կա): Մի խոսքով հարցը իմ մասին չէ, այլ մեր դավանած արժեքների մասին: Հիմա ես կպատասխանեմ այս հարցին՝ խնդրելով, որ պատասխանս ուշադիր կարդաք: Նազենի Հովհաննիսյանի մասին տեքստիս առթիվ ինձ հայհոյեցին ամեն տեսակի մարդիկ՝ անկախ սեռից ու տարիքից – մանկամարդ օրիորդներից մինչև տարիքն առած տղամարդիկ: Սեռական ամենակոպիտ հայհոյանքները ուղղեցին իմ ծնողների հասցեին: Ինձ համեմատեցին տարատեսակ կենդանիների հետ, հրապարակավ «ողբացին» իմ վրա, ասացին, որ ես մարդ կոչվելու իրավունք չունեմ, ափսոսանք հայտնեցին, որ ճանաչում են ինձ, հրապարակավ «ամաչեցին», որ ինձ երբևէ նորմալ են վերաբերվել, կասկածի տակ դրեցին դաստիարակությունս, անվանեցին հոգեկան հիվանդ, խորհուրդ տվեցին դիմել հոգեբույժի: Ինձ հեգնեցին բոլոր հնարավոր ձևերով, ակնարկեցին՝ ինչ

կարող էին, ծաղրեցին ոնց կարող էին, վերագրեցին ՝ ինչ մտքներին եկավ: Իսկ եթե ինձ գրած վիրավորական բառերը իրար կողք դնենք՝ երևի մի քանի կիլոմետր կլինի – ղզիկ, ստոր, փալաս, անմակարդակ, նողկալի, զզվելի, տխմար, չհասունացած, զոմբի, չբավարարված, խղճուկ, մաղձոտ… Որտեղ հայերեն խոսքը վիրավորանքի նրբությունը չէր արտահայտում՝ դիմեցին ռուսերենի օգնությանը: Ինձ մեղադրեցին սեքսիզմի մեջ, ծաղրեցին իմ երաժիշտ լինելը, ինձ անվանեցին ոչ մի բան չհասած մարդ, իմ գործատուին թեգեցին գրածիս տակ և անգլերեն գրեցին, որ որպեսզի հնարավորության դեպքում՝ զրկվեմ աշխատանքիցս կամ գոնե խնդիրներ ունենամ: Հրապարակավ անֆրենդեցին (կարելի է ասել «Անֆրենդեցին վրես»): Ինձ մեղադրեցին «Ինքնահաստատվելու», «Չստացված կյանքը արդարացնելու» և «Կոմպլեքսների կծիկ» լինելու մեջ: Ինձ սպառնացին հաշվեհարդարով, ծեծով, ֆիզիկական և հոգեբանական այլ տանջանքներով: Ինձ գրեց Նազենիի եղբայրը, ընկերնեից մեկը, քեռին: Էս ամեն ինչը դեռ միայն իմ հիշածն է և միայն ի՛մ էջի վրա: Թե ինչ էր կատարվում ուրիշների էջերում, խմբերում և չատերում՝ կարող եմ ենթադրել: Ի դեպ ոչ մեկը, որ հրապարակայնորեն նեղվել էր իմ գրառումից, հրապարակայնորեն չնեղվեց ինձ ուղղված հայհոյանքների, ծաղրի ու սպառնալիքնեիր տարափից: Հիմա՝ գլխավոր հարցը: Արդյո՞ք իմ հասցեին այդ հայհոյանքի ու ծաղրի հեղեղը ես նորմալ եմ համարում: Պատասխանս է՝ այո՛ նորմալ եմ համարում: Հենց դա է պատճառը, որ ես չեմ խանգարել մարդկանց հենց իմ էջի վրա գրել սրտների ուզածը, որպեսզի իմ օրինակով ցույց տամ, որ ազատության ու ազատ խոսքի մասին իմ խոսքերը միայն խոսքեր չեն: Ճիշտ է, ես ինձ այդպիսի ազատություն թույլ չեմ տվել – օրինակ ես Նազենիի էջի վրա ոչ մի բառ չեմ գրել: Ես Նազենիին չեմ սպառնացել, կենդանու հետ չեմ համեմատել, ընտանիքի անդամներին չեմ հայհոյել ևն: Ինձ «Սահմանը անցնելու» մեջ մեղադրող քննադատներս (կարդա՝ «հայհոյողներս»), սակայն, իրենց այդ անհարմարությունը չեն տվել՝ ասել են ամեն ինչ, ամեն ձև, ամեն լեզվով — և այն էլ, կրկնում եմ — իմ սեփական էջի վրա: Այդուհանդերձ ես այդ ամենը ինչը համարում եմ նորմալ: Ինչու՞ եմ համարում նորմալ: Ո՛չ թե որովհետև դա ահավոր հաճելի է, այլ որովհետև համոզված եմ, որ եթե ես հրապարակային խոսում եմ ազատության, ազատ խոսքի դավանանքիս մասին, ուրեմն պիտի մի քիչ ավելի շատ ազատություն հանդուրժեմ ուրիշների կողմից, քան թույլ եմ տալիս ինքս ինձ: Որովհետև ինձ համար «Ազատություն» բառը ուղղակի բառ չէ, ինձ համար այդ բառը բովանդակություն ունի: Ինձ համար նաև «Արդարություն» բառը բովանդակություն ունի: Եթե ես հանրային մարդուն ամենակոպիտ կերպով ծաղրելուց հետո — նեղանամ, որ ավելի՛ կոպիտ ձևով ինձ են ծաղրում, դրանից հետո իմ օգտագործած «Արդարություն» բառը էլ ի՞նչ արժեք կունենա: Քննադատությունը քննադատություն, հայհոյանքը հայհոյանք, բայց բոլորովին այլ բան է հաշվեհարդարի սպառնալիքը: Ով ինձ ճանաչում է, գիտի, որ ինձնից խաղաղասեր մարդ բնության մեջ չի եղել և չի կարող լինել: Սպառնալիքը, ծեծը, հաշվեհարդարը ևն, իմ խառնվածքին խորթ բաներ են: Իմ 34 տարվա կյանքի ընթացքում ոչ մեկին չեմ ծեծել և չեմ ծեծի, ոչ մեկին չեմ սպառնացել և չեմ սպառնա, ոչ մի անգամ ռազբորկի չեմ գնացել ու չեմ գնա: Բայց եթե իմ վրա ֆիզիկական հարձակում լինի և ես զինված լինեմ, ապա (եթե ուժերս ներեն) ես առանց աչքս թարթելու ֆիզիկապես կոչնչացնեմ իմ վրա հարձակվողներին: Դրանից հետո, վստահեցնում եմ բոլորիդ, շատ հանգիստ դատարանում կապացուցեմ իմ արդարությունն ու հարձակվողների մեղավորությունը ու չեմ կրի ոչ մի պատասխանատվություն: Որովհետև ինչպես ազատ խոսքն է իրավունք, այնպես էլ ինքնապաշտպանությունը: Սա իհարկե ծայրահեղ օրինակ է, որը երբեք չի լինի, բայց այս օրինակը բերում եմ, որպեսզի երևույթը բացատրեմ: Ասածս այն է, որ եթե մարդը մտածում է, թե խոսքին կարող է պատասխանել բռուցքով, պիտի իմանա, որ իր հետ կարող է պատահել նույնը, եթե ոչ ավելի վատ բան: «Մեկը իմ քրոջ մասին տենց բաներ գրի, կտամ ոտերը կջարդեմ» — և նմանատիպ խոսքերը ընդամենը տղայություններ են – ո՛չ ավելի: Ցանկալի է, որ 13-14 տարեկանցի հետո մարդը այդ խոսքերը դատարկությունը հասկացած լինի: Ազատ խոսելը իրավունք է: Ազատ ծեծելը՝ ո՛չ: Խոսքին՝ խոսք՝ ահա քաղաքակրթությունը: Գիտեմ, որ ասածներս կարող են ձեզնից ոմանց ծայրահեղ թվալ: Բայց ազատության, արդարության և իրավունքի գերակայության ձգտումը ոչ մի դեպքում չպիտի ծայրահեղություն համարվի: Եթե ուզում ենք մի օր նորմալ պետություն կառուցել, սա անխուսափելի ճանապարհ է: Ուստի ուզում եմ դիմել բոլորին, հատկապես այն երիտասարդներին, որոնք իմ խոսքին վստահում են, և ասել. — Պաշտպանե՛ք ձեր իդեալները: Կողմնորոշվեք ո՛չ թե կարծիքներով (ինչքան էլ դրանք շատ լինեն), այլ փաստերով: Փորձեք գտնել ձեր սխալները: Քննե՛ք, փոխվե՛ք, կրթվե՛ք, ներշնչվե՛ք: Իսկ եթե համոզված եք ձեր ճշմարտության մեջ, – ո՛չ մի դեպքում տեղի մի տվեք հասարակության հայհոյանքին, ծաղրին, սպառնալիքներին և հոգեբանական տարատեսակ այլ ճնշումներին՝ հատկապես եթե դրանք շատ են: Ու եթե նույնիսկ ձեզ մի պահ թվա, որ ազատությունն ու արդարությունը պաշտպանելիս մենակ եք մնացել, ո՛չ մի դեպքում չհեռանաք այդ արժեքներից: Կառչեք: Յուրայինները վաղ թե ուշ գալու են:

աղբյուր

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 450 - Today Page Visits: 1