ՊՆ-ն և Տավուշի մարզպետը հերքում են, թե ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում — ARUSHANYAN TV ՊՆ-ն և Տավուշի մարզպետը հերքում են, թե ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

ՊՆ-ն և Տավուշի մարզպետը հերքում են, թե ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում

Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում:

«Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց», — ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե «ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում` նախկին Բարխուդարլիի մերձակայքում»:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Տավուշի մարզպետարանը. «Ինչպես տեղեկացրել ենք բազմիցս` հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա և չի նախատեսվում»:

Մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին շեշտել է, որ Հայաստանի սահմանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է:

«Իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին։

Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն։

Կեղծ և պառակտիչ հրապարակումները գնահատում ենք որպես հանցագործություն և հրավիրում իրավապահ մարմինների ուշադրությունը», — գրել է Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում:

ԳՈՎԱԶԴ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 91 - Today Page Visits: 1