Ցուցարարները Կապիտոլիումի շենքի դիմաց ցուցադրաբար այրել են դիմակները. Տեսանյութ — ARUSHANYAN TV Ցուցարարները Կապիտոլիումի շենքի դիմաց ցուցադրաբար այրել են դիմակները. Տեսանյութ — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ցուցարարները Կապիտոլիումի շենքի դիմաց ցուցադրաբար այրել են դիմակները. Տեսանյութ

Առնվազն 100 մարդ է հավաքվել Այդահո ամերիկյան նահանգի Կապիտոլիումի շենքի մոտ դիմակներ այրելու համար՝ ի նշան բողոքի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող սահմանափակումների դեմ, հաղորդում է Associated Press-ը:

Որոշ խմբեր համարում են դիմակներ կրելու պահանջը՝ որպես նրանց ազատությունների սահմանփակում: Ընդ որում առողջապահության համակարգի փորձագետները հայտարարում են, որ դիմակներ կրելը դանդաղեցնում է COVID-19.-ի աճի տեմպերը:

Համացանցում տարածված տեսանյութում երեւում է՝ ինչպես են մեծահասակները խրախուսում երեխաներին կրակի մեջ նետել դիմակները:

Ընդ որում՝ գործակալությունը նշում է, որ Այդահոյի նահանգապետ Բրեդ Լիթլը չի սահմանել նահանգում դիմակներ կրելու պարտադիր պահանջ, սակայն նահանգի յոթ շրջաններում եւ 11 քաղաքներում այդ սահմանափակումը համարվում է պարտադիր:

Կապիտոլիում այցելող անձանց խնդրում են կրել դիմակներ, սակայն դա պարտադիր պայման չէ:

Նահանգում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 170 000 դեպք, վարակի հետեւանքով մահացել է նահանգի շուրջ 1900 բնակիչ:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 124 - Today Page Visits: 1