«Էքստրասենսների պայքարը» հաղորդման նախկին հաղորդավարը մահացու հիվանդ է — ARUSHANYAN TV «Էքստրասենսների պայքարը» հաղորդման նախկին հաղորդավարը մահացու հիվանդ է — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Էքստրասենսների պայքարը» հաղորդման նախկին հաղորդավարը մահացու հիվանդ է

Իլյուզիոնիստ, «Էքստրասենսների պայքարը» շոուի նախկին հաղորդավար Սերգեյ Սաֆրոնովը հայտարարել է, որ իր մոտ առկա է ավշային համակարգի քաղցկեղ։

«Ես լիմֆոմա ունեմ։ Գրված է առաջին/երկրորդ փուլ։ Բժիշկն ասել է, որ մեծ հավանականություն կա, որ դա չի բուժվի», — խոստովանել է նա Star Hit-ին։

Սաֆրոնովը բուժում է ստանում պետական անվճար կլինիկայում: «Ինչ տարբերություն, թե որտեղ են ներարկելու նույն դեղերը։ Ճիշտ չեմ համարում միլիոններ վճարել։ Ես գլխիս վրա թագ չունեմ», — ասել է իլյուզիոնիստը։

Սաֆրոնովը նաեւ հիշել է, որ սկզբում դժվար է հաղթահարել քիմիաթերապիայի հետեւանքները: Նրա խոսքով՝ կաթիլներից հետո նրա մոտ եղել է սրտխառնոց, գլխապտույտ եւ դժվարացել է ոտքի վրա կանգնել։ Այս վիճակն ընկղմում է դեպրեսիայի մեջ եւ թվում է, որ ամեն ինչ վատ է եւ ոչինչ չի ստացվի, հավելել է հաղորդավարը:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 73 - Today Page Visits: 1