Հայաստանի տարածքում վաղը սպասվում են ձնառատ տեղումներ, ցածր տեսանելություն, հաջորդող օրերին՝ մերկասառույց — ARUSHANYAN TV Հայաստանի տարածքում վաղը սպասվում են ձնառատ տեղումներ, ցածր տեսանելություն, հաջորդող օրերին՝ մերկասառույց — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հայաստանի տարածքում վաղը սպասվում են ձնառատ տեղումներ, ցածր տեսանելություն, հաջորդող օրերին՝ մերկասառույց

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված,հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն:

Հանրապետության տարածքում՝

Մարտի 7-ին կեսօրից հետո, 8-ին, 11-12-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-12- ին սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 158 - Today Page Visits: 1