Սերգեյ Բեզրпւկпվը ներկшյшցմшն ժшմшնшկ սրտի կшթվшծ է ստшցել — ARUSHANYAN TV Սերգեյ Բեզրпւկпվը ներկшյшցմшն ժшմшնшկ սրտի կшթվшծ է ստшցել — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Սերգեյ Բեզրпւկпվը ներկшյшցմшն ժшմшնшկ սրտի կшթվшծ է ստшցել

ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը սրտի կաթված է ունեցել հենց բեմում՝ ելույթի ժամանակ։
Այս մասին պատմել է նրա մտերիմ ընկերն ու «Բրիգադա» սերիալի գործընկեր Դմիտրի Դյուժեւը՝ «Мой герой» հաղորդաշարի ժամանակ։

«Սերյոժան կարող է մեռնել հանդիսատեսի աչքի առաջ։ Նա նույնիսկ սրտի նոպա է ունեցել բեմի վրա, քանի որ նա այդ ամենի մեջ է եւ պակասին չի համաձայնվում», — հայտարարել է Դյուժեւը:

Դյուժեւի խոսքով՝ դերասանն ապրում է աշխատանքով։ Բեզրուկովն իր աշխատանքին այն աստիճան է տրվում, որ խաղի ընթացքում ոչ մի բանի վրա ուշադրություն չի դարձնում: Նա այնքան է մտնում իր կերպարների մեջ, որ նույնիսկ «աչքերն են փոխվում»:

Բեզրուկովը սիրում է կինոն, բայց այնուամենայնիվ, թատերական բեմը նրա համար հատուկ կախարդանք է: Ընդ որում, ֆիլմերի համեմատ, ներկայացումները գրեթե եկամուտ չեն բերում արտիստին։ Բայց նա շարունակում է խաղալ բեմում։

«Թատրոնը հոգու վիճակն է եւ ինչ-որ խենթություն։ Գործընկերներով մենք ապրում ենք այդ արվեստով», — մեջբերում է Դյուժեւի խոսքը МК-ն։

Աղբյուր՝ News.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 159 - Today Page Visits: 1